Իսլամիստները Իրաքում հայկական եկեղեցի են հրկիզել

19:55 • 27.01.15

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայկական եկեղեցի է հրկիզել: Այս մասին տեղեկացնում է  Horizon Weekly-ն՝ հղում կատարելով Bas News-ին:

 

Հայտնի է, որ խոսքը Իրաքի հյուսիսի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին է, որը գտնվում է Մոսուլի Վահդա թաղամասում:

 

Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սայեդ Մամուզինին հայտնել է BasNews-ին, թե «Իսլամական պետության» ապստամբները շարունակում են հասարակական վայրեր, մարդկանց տներ ու տաճարներ հրկիզել ու ավերել»:

 

Մամուզանին նշել է, որ հրկիզված եկեղեցին պատկանում էր հայ համայնքին, այնտեղ կանոնավոր պատարագներ էին անցկացվում:

 

Իսլամիստները Մոսուլում և Իրաքի հյուսիսում վերահսկում են սահմանել անցած տարվա ամռանից: Դրանից հետո հայերն ու այլ քրիստոնյաներ ստիպված են եղել փախչել Իրաքի Քրդստան: