Թե ինչ փուլերով է պատրաստվում ամերիկյան դոլարը. լուսանկարներ

22:29 • 27.01.15

Վերջերս գնի տատանումներով տնտեսական աշխարհը ցնցած դոլարի փոխարժեքի բարձրացումների ֆոնին Bigpicture.ru-ն որոշել է ներկայացնել ամերիկյան արժույթի ստեղծման, պատրաստման ու բաշխման փուլերը:


1. Դոլարները ծնվում են ԱՄՆ-ի Փորագրության և տպագրության բյուրոյում, որը մտնում է ԱՄՆ ֆիննախարարության կազմի մեջ: Այն հիմնադրվել է 1862-ին՝ Վաշինգտոնում: Բյուրոյում աշխատում է 2000-ից ավելի աշխատակից: Մետաղադրամները պատրաստվում է դրամահատարանում, որի գլխավոր գրասենյակը ևս տեղակայված է ամերիկյան մայրաքաղաքում: Ի դեպ, բյուրոյում էքսկուրսիաներ են անցկացնում ցանկացողների համար:


dollars01 Как производят доллары США

dollars02 Как производят доллары США


2. Առաջին քայլը պողպատե սկավառակների վրա փորագրությունն է, որով զբաղվում են մասնագիտությունը 10 տարվա ընթացքում յուրացրած վարպետները: Փորագրության որակից է կախված պաշտպանվածությունը և կեղծումներից խուսափելու հնարավորությունը:

 

dollars03 Как производят доллары США

 

3. Փորագրությունից հետո հատուկ թուղթ է պատրաստվում: Դոլարը չի տպվում փայտից պատրաստված թղթի վրա, որպեսզի այն ժամանակի հետ չդեղնի: Հատուկ թուղթը պատրաստվում է 25 տոկոսով սպիտակեղենի թելից և 75 տոկոսով բամբակաթելից կազմված զանգվածից:

 

dollars05 Как производят доллары США


4. Թղթի պատրաստումը 8 փուլով է իրականացվում: Սկզբում զանգվածը եփում են, ապա մաքրում, լուսավորում, ապա սեղմում` ճնշում գործադրելով, որից հետո այն հայտնվում է սարքում, որտեղ փափկեցվում է որոշակի ջերմաստիճանի ներքո:

 

dollars06 Как производят доллары США

dollars07 Как производят доллары США


5. Այս թղթով պատրաստվող թղթադրամները ներքին շերտ են ունենում, որը գրեթե անհնար է կեղծել: Թղթի պատրաստման ժամանակ դրանում հատուկ պաշտպանիչ գծեր են կարվում, որոնք արդեն հայտնվել են թղթադրամի վերջին օրինակներում:

 

dollars08 Как производят доллары США

 

6. Այս ամենից հետո թուղթը չորացվում է` հատուկ ճնշման տակ, որից հետո փաթաթվում է հսկայական գլանակներով` 2.5 մետր լայնությամբ և 4 տոննա քաշով: Ամեն մի գլանակից 3.5 մլրդ 100 դոլարանոց թղթադրամ են տպում:

 

dollars09 Как производят доллары США

 

7.  Թղթադրամների պատրաստումը 6 փուլով է իրականացվում, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է պաշտպանիչ շերտերին:  Տպագրությունը կատարվում է հատուկ սարքով, որը միաժամանակ տպագրում է թղթի երկու երեսին: Սարքը թղթադրամին նաև տարբեր գույներ է հաղորդում:

 

dollars10 Как производят доллары США

dollars11 Как производят доллары США


8. Գույնը ևս արտադրվում է հատուկ Փորագրության և տպագրության բյուրոյի համար:

 

dollars12 Как производят доллары США


9. Տպագրությունից հետո ներկը չորանում է 72 ժամում, որին հետևում է խոր տպագրության փուլը: Հատուկը ճնշման շնորհիվ թուղթը վերածվում է ֆակտուրայի, որը դժվար է կրկնօրինակել:

 

dollars13 Как производят доллары США


10. Թանաքի չորանալուց հետո, երբ արդե պատրաստ են նկարներով թղթադրամների թերթերը, գալիս է սկանավորման փուլը` թերությունները հայտնաբերելու համար: Համակարգիչը միաժամանակ 37 թերթ է ստուգում: Թերություններով թղթադրամները ոչնչացվում են, սակայն երբեմն դրանք ընկնում են հազվագյուտ իրերի կոլեկցիոներների ձեռքը, իհարկե՝ հարյուր անգամ թանկ գնով: Հաջորդ փուլով կտրատում են թերթերը, ապա հաշվում և փաթեթավորում:

 

dollars14 Как производят доллары США

dollars15 Как производят доллары США

dollars16 Как производят доллары США

 

dollars19 Как производят доллары США

 

dollars20 Как производят доллары США

 

dollars21 Как производят доллары США

 

dollars22 Как производят доллары США

 

dollars23 Как производят доллары США

 

dollars24 Как производят доллары США

 

dollars25 Как производят доллары США

dollars26 Как производят доллары США

dollars27 Как производят доллары США

 

dollars28 Как производят доллары США

 

dollars29 Как производят доллары США

 

dollars30 Как производят доллары США