Դոնեցկում 2 ավտոբուս հայտնվել է կրակահերթի տակ
Դոնեցկում այսօր առավոտյան ուկրաինական հրետանային կրակահերթի ժամանակ ռումբերի բեկորները ընկել են երկու ավտոբուսների վրա, գրում է rg.ru-ն՝ քաղաքի վարչակազմի հղումով:
Ռմբակոծության հետևանքով վնասվել են երկու 25 համարի ավտոբուսներ՝ Պարտիզանսկի թաղամասում, ընդ որում ավտոբուսներից մեկի վարորդը վիրավորվել է, հայտնել են քաղաքի վարչակազմից:
Նշվում է, որ չնայած նման միջադեպին քաղաքային տրանսպորտը չի դադարեցրել իր բնականոն աշխատանքը:











