Flydubai-ի ինքնաթիռը Բաղդադում վայրէջք կատարելիս գնդակոծության է ենթարկվել
Արաբական Միացյալ Էմիրությունների flydubai ավիաընկերությունը հայտնում է Բաղդադի օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում իր ինքնաթիռներից մեկի գնդակոծության մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գնդակոծության հետևանքով մի ուղևոր ստացել է հրազենային վնասվածք, ևս երկուսը ստացել են թեթև վնասվածքներ:
Ինչպես հայտնում են բյուջետային ավիափոխադրողի ներկայացուցիչները, գնդակոծությունն իրականացվել է դեռևս երկուշաբթի երեկոյան:
Դեպքից հետո Արաբական Միացյալ Էմիրություններից արդեն մի քանի ավիաընկերություն չեղյալ են հայտարարել դեպի Բաղդադ բոլոր չվերթները:
2008 թվականին հիմնված flydubai-ը բյուջետային ընկերություն է և թռչում է Դուբայի օդանավակայանից 80 ուղղություններով:










