Հնդկական կայարաններից մեկի գիշերային կյանքը (լուսանկարներ)
Պյոտր Լովիգինը ճանապարհորդել է Հնդկաստանի մի շարք քաղաքներով և լուսանկարել կայարաններում տիրող մթնոլորտը, գրում է fishki.net-ը:
Ճանապարհորդը պատմել է, որ Հնդկաստանի բնակչությունը բավականին մեծ է, 2013-ի դրությամբ՝ 1 միլիարդ 221 մլն բնակիչ, հետևաբար՝ գնացքները և կայարանները լի են մարդկանցով:
Երկաթուղային համակարգը գերազանց վիճակում չէ, սակայն կարողանում է սպասարկել բազմաքանակ Հնդկաստանի ուղևորներին: Այնուամենայնիվ, կայարանում շատերը ստիպված են լինում գիշերել կամ սպասել ավելի քան 8 ժամ, քանի որ գնացքներն ուշացումներ են ունենում:












































