«Իսլամական պետությունը» 24 ժամվա ընթացքում մահապատժի կենթարկի ճապոնացի ու հորդանանցի գերիներին
«Իսլամանակ պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ մտադիր է 24 ժամ անց մահապատժի ենթարկել ճապոնացի երկրորդ զբոսաշրջիկին, ինչպես նաև՝ հորդանանցի գերի օդաչուին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով France-Presse-ը:
Հայտնի է, որ ԻՊ-ը հորդանանցի Մաազա Կասսասբեհին մահապատժի է ենթարկելու այն դեպքում, եթե Հորդանանի իշխանությունները ազատ չարձակեն ավելի վաղ ձերբակալված ջիհադիստուհուն:
Ավելի վաղ տարածված տեսագրության մեջ ճապոնացի երկրորդ գերին ձեռքում պահում է հորդանանցի գերու լուսանկարը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԻՊ-ը մահապատժի է ենթարկել ճապոնացի առաջին գերի Հարուն Յուկավային:
Ճապոնիան ավելի վաղ հայտարարել էր, որ չի գործակցի ահաբեկիչների հետ, սակայն այդ երկրում բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են հանդիպումներ ունենալ այս խնդրով:










