Կիևում 2 եկեղեցի են հրկիզել

16:39 • 27.01.15

Անցյալ գիշեր հրկիզել են Կիևի Դեսնյանսկի թաղամասում գտնվող նահատակ Տրիֆոնի փայտե եկեղեցին, որը պատկանում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն, գրում է rg.ru-ն:

 

Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են մարել կրակը, սակայն եկեղեցու գմբեթը, խաչը և արտաքին պատի մի մասը տուժել են:

 

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ զոհեր չկան, սակայն հաստատել են փաստը, որ տեղի ունեցածը դիտավորյալ հրկիզում էր:

 

Նշվում է, որ սա առաջին անգամը չէ, երբ Կիևում ուղղափառ եկեղեցի են հրդեհում:

 

Նախօրեին նույն ճակատագրին է գրեթե արժանացել «Բաբիյ Յառ» արգելոցի տաճարը: