Շքեղության գագաթնակետին. զբոսանավ, որի լյուքս սենյակում մեկ գիշերակացն արժե 5000 դոլար (լուսանկարներ)
Business Insider-ը ներկայացրել է Regent Seven Seas Cruises ընկերության նորագույն շքեղ զբոսանավը, որն անվանվում է «երբևէ ստեղծված ամենաշքեղ զբոսանավը»: Հավանաբար, այդ անվանումը նավը հենց այնպես չի ստացել:
Seven Seas Explorer զբոսանավը հագեցած է շքեղության ամենաբարձր մակարդակով, նավի բոլոր սենյակները լյուքս սենյակներ են` պատշգամբներով և բոլոր ծառայություններով:
Մեգալյուքս սենյակներից մեկը 362 քառ. մետր մակերես է զբաղեցնում, որը, ըստ USA Today-ի, 50 տոկոսով ավելի մեծ է, քան միջին չափսի ամերիկյան տների մեծամասնությունը: Այստեղ գիշերակացը մեկ անձի համար կարժենա 5000 դոլար:
Շքեղության տարափ է նաև սենյակներից դուրս. 56 000 տոննա կշռող նավում տեղակայված է խաղատուն, գրադարան, 3 մասնագիտացված ռեստորան, ինչպես նաև՝ գլխավոր ճաշասրահը:
The Explorer-ն իր առաջին ուղևորությունը կկատարի 2016-ի հուլիսին, սակայն ընկերությունն արդեն տեղերի պատվերներ է ընդունում:























