Միլանի ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը որակազրկվեց 4 խաղով
Իտալական «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը որակազրկվել է 4 խաղով «Լացիոյի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը դաշտից հեռացվել էր Իտալիայի առաջնության 20-րդ տուրում, երբ նա վիճել էր հռոմեացիների ավագ Ստեֆանո Մաուրիի հետ:
Կանոնագրքի համաձայն նման դեպքերում ֆուտբոլիստը պատժվում է երեք խաղով, սակայն այս անգամ կարգապահական կոմիտեն սահմանել է 4 հանդիպում:










