NBA. Լեբրոն Ջեյմսը և Թոմփսոնը՝ շաբաթվա լավագույն խաղացողներ
«Քլիվելենդի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը եւ «Գոլդեն Սթեյթի» պաշտպան Քլեյ Թոմփսոնը ճանաչվել են NBA-ի կանոնավոր առաջնության նախորդ շաբաթվա լավագույն խաղացողներ համապատասխանաբար Արեւելյան եւ Արեւմտյան կոնֆերենցիաներում:
Վերջին յոթ օրերի ընթացքում «Կավալերսը» Ջեյմսի օգնությամբ հաղթել է բոլոր 4 հանդիպումներում, իսկ խաղացողը միջինը վաստակել է 27,8 միավոր, կատարել 6,8 արդյունավետ փոխանցում եւ 6,3 խլում:
«Գոլդեն Սթեյթը» նույնպես հաղթել է բոլոր 4 հանդիպումներում, իսկ Թոմփսոնը միջինը 33 միավոր է վաստակել:










