Հունաստանանի նոր կառավարությունը երդում է տվել. որոշ նախարարներ փողկապ չեն կրել
Հունաստանի նախարարների նոր կաբինետն այսօր երդում է տվել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Արարողությունը տեղի է ունեցել նախագահական պալատում՝ պետության ղեկավար Կարոլոս Պապուլյասի ներկայությամբ:
Նախօրեին հաղթած ձախակողմյան ուժերի կոալիցիայի՝ Սիրիզայի գրեթե բոլոր նախարարները արարողությանը ներկայացել են առանց փողկապի:
Կառավարությունը կազմել է 10 նախարար: Կարևոր համարվող նախարարություններից ՊՆ-ն կգլխավորի Պանոս Կամենոսը, ԱԳՆ-ն՝ Նիկոս Կոձիասը, ՆԳՆ-ն՝ Նիկոս Վուցիսը:










