Խոցված ուղղաթիռի դեպքի առնչությամբ համապատասխան մարդիկ ստացել են տույժ, պաշտոններից հեռացվել են. Սեյրան Օհանյան
Խոցված ուղղաթիռի գործով ծառայողկան քննություն է իրականացվել և համապատասխան մարդիկ ստացել են տույժ, պաշտոններից հեռացվել են, քրեական գործ է հարուցվել. այսօր հրավիրված ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նախարարի՝ այստեղ ավելի շատ մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որը պլանային թռիչք է կատարել փոքր շեղումով, այլ՝ հակառակորդինն է:










