Պերեսը բաց չի թողնում Զիդանին և նրան տեսնում է որպես Ռեալի ապագա գլխավոր մարզիչ

20:00 • 27.01.15

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի պատրաստվում բաց թողնել երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Այդ մասին հաղորդում է Marca-ն:



Աղբյուրի համաձայն՝ «արքայական ակումբի» ղեկավարությունը հետագայում դիտարկում է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին որպես փոխարինող ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:



Հիշեցնենք, որ մինչ այդ Զիդանը հանդիսանում էր իտալացի մասնագետի օգնականը: