Պիկեն 2.5 մլն եվրո կվճարի հարկային ծառայությանը

17:10 • 27.01.15

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն ստիպված կլինի 2.5 մլն եվրո վճարել հարկային ծառայությանը: Այդ մասին հաղորդում է Football Espana-ն:

27-ամյա ունի պարտք 2007, 2008, 2009 և 2010 թվականներին: Իսպանացին նաև ստիպված կլինի վճարել 9 հազար եվրո տուգանք: Պիկեն համաձայն չէ նման որոշման հետ և կբողոքարկի այն դատարանում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 14 հանդիպման՝ խփելով 3 գոլ: