Չեմ կարող ենթադրել, որ Պոգբան կվերադառնա Մանչեսթեր Յունայթեդ. Պիրլո
Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոսել է ֆրանսիացի Պոլ Պոգբայի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր վերադարձի մասին:
«Ինչ-որ պատճառներով «Մանչեսթեր Յունայթեդը» նրան հնարավորություն չտվեց, եւ այժմ ակումբը ստիպված է ապրել դրանով: Չեմ կարող ենթադրել, որ Պոգբան կվերադառնա Մանչեսթեր: «Յուվենտուսի» կազմում նա ընդամենը երկու տարում դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Իհարկե, նա գիտի, որ միշտ էլ կարիերան շարունակելու տարբերակներ կլինեն: Չի կարելի խաղալ այսպիսի մակարդակով եւ ուշադրություն չգրավել: Պոլը գիտի, որ, գտնվելով «Յուվենտուսում», նա հանդես է գալիս աշխարհի լավագույն ակումբներից մեկում»,- Պիրլոյի խոսքերը մեջբերում է Telefoot-ը:










