Չինաստանում պաշտոնյաները հեռացվել են աշխատանքից՝ հազվագյուտ սալամանդր ուտելու համար
Հարավչինական Շենչժեն քաղաքում մի քանի պաշտոնատար անձինք հեռացվել են պաշտոնից, երբ պարզվել է, որ նրանք Կարմիր գրքում գրանցված հսկայական սալամանդր են կերել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ինչպես նշում են Southern Metropolis Daily թերթի լրագրողները, իրենց թղթակիցներին ծեծի են ենթարկել պաշտոնյաների ընթրիքը լուսանկարելու փորձի ընթացքում, որին ներկա է եղել նաև քաղաքի ոստիկանության ղեկավարությունը:
Ներկայում հազվագյուտ կենդանի ուտելու համար կասկածվում է 14 մարդ:
Անցած տարվա ապրիլին Չինաստանի իշխանությունները կտրուկ խստացրել են պատասխանատվությունը Կարմիր գրքում գրանցված կենդանիների սպանության և որպես սնունդ օգտագործելու համար:










