Արթուր Սարկիսովն աչքի է ընկել գոլային փոխանցմամբ

19:02 • 27.01.15

Այսօր՝ հունվարի 27–ին Նիժնի Նովգորոդի «Վոլգան», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչում, ընկերական հանդիպում է անցկացրել «Ենիսեյի» հետ։ Խաղն ավարտվել է ոչ–ոքի 2։2 հաշվով։

 

Հայաստանի հավաքականի և «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է այդ խաղին և աչքի է ընկել գոլային փոխանցմամբ։

 

Հավելենք, որ հունվարի 31–ին «Վոլգան» ստուգողական խաղում կմրցի «Տյումենի» հետ։