Twitter-ում խմբովի չաթի և տեսանյութերի բեռնման հնարավորություն է հայտնվել
Twitter-ը հայտարարել է իր տիրույթում միանգամից երկու նորամուծության մասին : Այս մասին տեղեկացնում է «Ռոսսիյսկայա գազետան»:
Առաջինը խմբովի չաթի հնարավորությունն է նրանց համար, ովքեր ցանկանում են այս կամ այն թվիթը քննարկել սահմանափակ թվով անձանց հետ, երկրորդը՝ տեսանյութերի ներբեռնման հնարավորությունը: Ծառայությունում հավատացնում են, որ դա հնարավոր է կատարել «մեկ ակնթարթում»: Ճիշտ է՝ տեսանյութերի տևողությունը սահմանափակված է՝ 30 վայրկյան:
Նորամուծությունները նպատակ ունեն ծառայությունները էլ ավելի օգտավետ դարձնել օգտատերերի համար:
Վերջին մի քանի ամիսներին այս միկրոբլոգային ցանցում պարբերաբար թարմացումներ են տեղի ունենում:










