Ուլիսը պայմանագրեր է ստորագրել 3 ֆուտբոլիստների հետ

21:25 • 27.01.15

Հայաստանի Բարձրագույն խմբի 1-ին շրջանի առաջատար «Ուլիսը» պայմանագրեր է ստորագրել 3 ֆուտբոլիստների հետ:

 

Ինչպես հայտնել է ակումբի բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը, երեւանյան թիմի կազմն են համալրել Նիկա Պիլիեւը, Իրակլի Գոպերիձեն եւ Իրակլի Չեժիան: Հայտնի է նաեւ, որ մոտ ժամանակում «Ուլիսի» հետ պայմանագիր կստորագրի նաեւ պաշտպան Լեւան Ջարկավան:

 

Հովհաննիսյանը հայտնել է նաեւ, որ թիմի պաշտպան Էդվարդ Կպոդոն փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել մեկնել Ղազախստան եւ ամենայն հավանականությամբ կմիանա «Ուլիսին»: