ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր լրտեսական սկանդալ է առաջացել

09:47 • 27.01.15

Նոր «լրտեսական սկանդալ» է առաջացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այն բանից հետո, երբ Նյու Յորքում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Եվգենի Բուրյակովը, գրում է РИА Новости-ն։

 

Ռուսաստանցու ձերբակալության մասին հայտնի է դարձել երկուշաբթի, երբ Նյու Յորքի հարավային դաշնային շրջանի դատախազությունը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում նշվել է, որ ՌԴ քաղաքացի, բանկի աշխատակից Եվգենի Բուրյակովը ձերբակալվել է Բրոնքս թաղամասում՝ ՌԴ-ի օգտին լրտեսության համար։ 

 

ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են նաև ՌԴ քաղաքացիներ Իգոր Սպորիշևին և Վիկտոր Պոդոբնիին՝ Բուրյակովի հետ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության գործակալներ լինելու համար։ Վերջիններս գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս։