Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների տասնյակն` ըստ The Telegraph-ի

19:00 • 27.01.15
Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների տասնյակն` ըստ The Telegraph-ի

Корреспондент-ը ներկայացրել է The Telegraph բրիտանական հեղինակավոր պարբերականի կազմած՝ աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների ընտրանին:


Կայետուր, Գայանա


Այն խոշորագույն ջրվեժներից մեկն է աշխարհում` 226 մետր բարձրությամբ, որը մոտ 5 անգամ բարձր է Նիագարայի ջրվեժից:

 


Անխել, Վենեսուելա


Աշխարհի ամենաբարձր ջրվեժը` 1054 մետր ընդհանուր բարձրությամբ, իսկ ջրի անդադար հոսքի բարձրությունը 807 մետր է:

 


Իգուասու, Բրազիլիայի և Արգենտինայի սահմանին


2011-ին համաշխարհային մրցույթի արդյունքում Իգուասու ջրվեժները ճանաչվել են աշխարհի 7 բնական հրաշալիքից մեկը:

 


Տուգելա, ՀԱՀ


Հարավաֆրիկյան այս ջրվեժից թափվող ջրերը պիտանի են խմելու համար:

 


Վիկտորիա, Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին


Վիկտորիա ջրվեժը Հարավային Աֆրիկայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությանը:

 


Նիագարա, ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին


Նիագարա գետը թափվող համալիր ջրվեժները ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգը բաժանում են Կանադայի Օնտարիո նահանգից:

 


Բրաուն Ֆոլս, Նոր Զելանդիա

 


Վինուֆոսեն, Նորվեգիա


Այն Եվրոպայի ամենաբարձր կասկադային ջրվեժն է, իսկ մեծությամբ 6-րդն է աշխարհում:

 

 


Դետտիֆոս, Իսլանդիա


Այն Եվրոպայի ամենաջրառատ ջրվեժն է` 44 մետր բարձրությամբ: