Չնայած իր հաջողություններին՝ Ռոնալդուն համեստ մարդ է. Խամես

21:00 • 27.01.15

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը իր հիացմունքն է արտահայտել ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին.

 

«Կրիշտիանուն ուղղակի հիանալի է ե՛ւ մարզադաշտում, ե՛ւ դրա սահմաններից դուրս։ Անձամբ ես վստահ եմ, որ նա արժանի էր «Ոսկե գնդակին»։ Նա 2014 թ.-ին շատ բանի է հասել, եւ չնայած այդ ամենին, չափազանց համեստ է։ Ես նրա հետ հիանալի հարաբերությունների մեջ եմ։ Բոլորը գիտեն նրա արժեքը դաշտում, սակայն ուղղակի անհավատալի է, թե նա ինչպես է նա աշխատում եւ մարզվում։ Հենց այստեղ է ի հայտ գալիս Ռոնալդուն։ Հենց աշխատանքային գործընթացում ես հասկանում, թե ինչու է Ռոնալդուն նման հաջողությունների հասել»,- Խամեսի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։