146 կգ կշռող բրիտանուհին բոդիբիլդինգի շնորհիվ նիհարել է 76 կգ-ով և մրցույթի է պատրաստվում (լուսանկարներ)
Բրիտանուհին, ով 146 կգ էր կշռում, բոդիբիլդինգի շնորհիվ կորցրել է մարմնի քաշի կեսից ավելին: Daily Mail-ի փոխանցմամբ` 2-ամյա դստեր մայրիկը սկսել է զբաղվել բոդիբիլդինգով և այժմ պարապում է մրցույթի մասնակցելու համար:
25-ամյա Էմի Չեմփիոնը նախկինում դժվարություններ ուներ՝ կապված քայլելու հետ, իսկ աստիճաններով բարձրանալիս շնչակտուր էր լինում:
Բրիտանուհու խոսքով` ավելորդ քաշ սկսել է հավաքել հղի ժամանակ` իրեն թույլ տալով ուտել «երկուսի փոխարեն» և չարաշահելով շոկոլադն ու խմորեղենը: Մարմնամարզության հաճախելուց հետո Էմին 76 կգ նիհարել է:


























