Սպարտակի պաշտպանը տեղափոխվել է Միլան

00:23 • 28.01.15

Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի պաշտպան Սալվատորե Բոկետին վարձավճարով տեղափոխվել է «Միլան»։

 

Վարձավճարի ժամկետը կազմում է կես տարի։ Ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ անձնական պայմանագիր կկնքի բուժզննում անցնելուց հետո։

 

Բոկետին «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականին, «Ռուբինից»։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ռուսաստանի առաջնության 3 հանդիպման։