«Չորրորդ իշխանություն». Արթուր Բաղդասարյանը աշխատավարձի փոխարեն պաշտո՞ն է խոստացել

08:09 • 28.01.15

 


«Որոշ տեղեկությունների համաձայն, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի վճարում իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ ու աշխատավարձի գումարները «փոխհատուցելու է պաշտոններով»:

 

«ՉԻ» - Զավեշտն այն է, որ այդ հիմնարկների (կոնյակի գործարան, «Հարթակ» թերթ և այլն) աշխատողներից ոմանք լրջորեն հավատում են այդ հեռանկարին և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է Արթուր Բաղդասարյանը վարչապետ դառնալու եւ իրենց պաշտոններ տալու»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։