Ինտերնետի ամենասկանդալային հայ տղամարդու կյանքի անհայտ մանրամասները. լուսանկարներ

00:29 • 28.01.15

Business Insider-ը ներկայացրել է հայազգի սկանդալային ինտերնետ-հերոս Դեն Բիլզերյանի կյանքի ոչ այնքան հայտնի դրվագները՝ ըստ GQ տղամարդկանց հանդեսի:

 

Վերջինս իր հերթին գրում է, որ Բիլզերյանի կենսագրությունը շատ ավելի հետաքրքիր է, քան ցանկացած իրական մարդ արարածինը:

 

Բիլզերյանը հայտնի «Instagram-ի արքա» անվանումով, պոռնոդերասանուհու հետ կապված սկանդալով, որին տան տանիքից լողավազանն էր նետել:

 

Ըստ  GQ-ի՝ Բիլզերյանը հասակ է առել Ֆլորիդայի Տամպա քաղաքում՝ ցեղասպանությունից փրկված հայերի ընտանիքում:  Նա ապրել է 11 ննջարան ունեցող տանը, որը պատկերավոր ասած՝ Բուքինգհեմի պալատի կես չափին էր: Տանն անգամ արհեստական հրաբխային լեռ է տեղադրված եղել:

 

Նշվում է, որ նրա հայրը ռոբոտոտեխնիակայի ընկերություն է ունեցել: Նրանց տանը գրեթե բոլորը բավականին բարձր ինտելեկտի գործակից են ունեցել:

 

Բիլզերյանը խոստովանել է, որ մանուկ հասակում այնքան էլ շատ ուշադրության չի արժանացել, դրա համար էլ այժմ «այդպիսի աչք ծակող լուսնոտ» է:

 

Աղբյուրը հիշում է նաև դրվագը, երբ մի անգամ նա դպրոց է գնացել հոր զենքով: Ի դեպ, արդեն հասուն Դենը վերջերս սոցցանցերում խոստովանել էր, թե իր միակ վախն այն է, որ ինչ-որ մեկը կներխուժի իր տուն, իսկ ինքը չի իմանա՝ իր զենքերից որ մեկով խփի նրան:

 

Նա հայտնի է իր զենքերով, շքեղ ընկերուհիներով և «ալֆա-որձի» իմիջով:

 

Dan Bilzerian

Dan Bilzerian