Դուբայի օդանավակայանը աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայան է ճանաչվել

01:09 • 28.01.15

Դուբայի միջազգային օդանավակայանը առաջ է անցել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից՝ որպես աշխարհի առաջատար միջազգային փոխադրումների հանցույց: Այս մասին հայտնում է France24-ը:

 

Դուբայի օդանավակայանում տրաֆիկի աճը կազմել է  6.1 տոկոս, ճանապարհորդների թիվը՝ 70.47 մլն հոգի: Օդանավակայանից հայտնել են, որ 2015-ին ավելի լուրջ ցուցանիշներ են սպասում: Ակնկալվում է այս տարի 90 մլն հոգի ընդունել և ճանապարհել:

 

Համեմատության համար նշվում է, որ  2014-ին «Հիթրոուն» էլ 68.1 ուղևոր է ընդունել ու ճանապարհել: Ներքին ուղևորափոխադրումների թվով՝ 73.4 մլն, «Հիթրոուն» կարող է շարունակվել առաջատար համարվել:

 

Դուբայի օդանավակայանը աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայան է ճանաչվել