Գոլը տոնելու տարօրինակ եղանակ արգենտինացի կիսապաշտպանի կողմից (տեսանյութ)
Մեքսիկայի առաջնության երկրորդ հատվածի երրորդ տուրում «Սանտոս Լագունան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթել է «Մոնտերեյին»։ Հանդիպման հաշիվը բացել է տանտերերի 26-ամյա արգենտինացի կիսապաշտպան Դիեգո Գոնսալեսը, ով, գրավելով մրցակից դարպասը, հանել է իր մարզակոշիկը եւ այն փոխանցել գնդակ մատարկարարող տղաներից մեկին, որպեսզի վերջինս օգտագործի որպես հեռախոս։










