Եկեղեցին կատարել է իր առաքելությունը. Գարեգին Բ-ն՝ Գյումրիի դեպքերի մասին հարցին ի պատասխան

11:31 • 28.01.15

Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը Եռաբլուրում գտնվող Ամենայն հայոց կաթողիկոսը չցանկացավ պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչու Մայր աթոռը լուռ էր Գյումրիի դեպքերի ժամանակ և միայն շատ ուշ հայտարարություն տարածեց:


«Մեր եկեղեցին իր առաքելությունն   իրականացրել է այնտեղ, բայց ավելի մանրամասն զրույցի  համար հաճեցեք դիմել մեր լրատվական բաժին»,- ասաց Գարեգին Բ-ն:


Մյուս հարցերի մասին էլ ասաց՝ «հաջորդիվ» ու տեղավորվելով մեքենայում՝ հեռացավ:

 

 

Եկեղեցին կատարել է իր առաքելությունը. Գարեգին Բ-ն՝ Գյումրիի դեպքերի մասին հարցին ի պատասխան