Մարդիկ պետք է հասկանան, որ Բալոտելին Սուարեսը չէ. գործակալ Մինո Ռայոլա
Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի շահերը ներկայացնող գործակալ Մինո Ռայոլան տեղեկացրել է, որ իր հաճախորդն իրեն բավարարված է զգում «Լիվերպուլում».
«Մարիոյին «Լիվերպուլում» ամեն ինչ բավարարում է։ Իհարկե, ոչ ոքի դուր չի գալիս պահեստայինների թվում լինել, սակայն նա իրեն պրոֆեսիոնալի նման պահեց։
Համեմատությունները Լուիս Սուարեսի հե՞տ։ Նրանք տարբեր խաղացողներ են, եւ «Լիվերպուլը» գիտեր այդ մասին։ Մարդիկ պետք է հասկանան, որ նա Սուարեսը չէ։
Մենք չենք խնդրել նրան տրանսֆերի հանել։ Մարիոն վնասվածք ուներ, այնպես որ վաղաժամ է խոսել այն մասին, որ նա հունվարին կլքի թիմը։ Նա հարմարվում է նոր խաղաոճին եւ մարզչի պահանջներին։ Տեսնենք, թե ինչ կլինի ամռանը»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը։










