Մենք պետք է ցանկացած կետում հակառակորդից երկու անգամ ուժեղ լինենք. Վազգեն Մանուկյան
Ես մաղթում եմ, որ մեր բանակն այնպիսի մարտական պատրաստականություն ունենա, որ չներքաշվի պատերազմի մեջ. Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
-Պարոն Մանուկյան, այսօր մենք նշում ենք Հայոց բանակ կազմավորման 23-րդ տարեդարձը, սակայն բանակի կազմավորման գործընթացը փաստացի սկսվել էր 1992 թվականից ավելի շուտ:
-Եթե վերհիշենք ամենասկզբնական կետը, ապա Սումգայիթի դեպքերից հետո եղան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ Խորհրդային Միության բանակը որոշ դեպքերում մեր պաշտպանը լինել չի կարող և պետք է ստեղծել մեր ինքնապաշտպանության ջոկատներն: Մյուս կողմից` սկսվեց զենքի արտադրությունը. ամենահեշտը ականանետի արտադրությունն էր և շատ մարդիկ զոհվեցին փորձարկումների ժամանակ: Որոշակի գումարներ «Ղարաբաղ» կոմիտեն ստանում էր ժողովրդից, որը ուղղվում էր Խորհրդային Միության տարածքում զենք գնելու համար: Այնուհետև ստեղծվեց Աֆղանական ջոկատը, որը կազմավորված էր Աֆղանստանում կռված երիտասարդներից, հետագայում կազմավորվում էին նաև այլ ջոկատներ, սակայն բանակի կազմավորման գործընթացը սկսվեց այն պահից, երբ 1990 թվականին մենք եկանք իշխանության:
Շատերը մոռանում են, որ այն ժամանակ չկար նախագահ, մենք պառլամենտական երկիր էինք. կար վարչապետ և Գերագույն Խորհրդի նախագահ, այսինքն` գործադիր իշխանությունը ամբողջությամբ կենտրոնացված էր վարչապետի ձեռքում: Առաջին հրամանս եղավ այն , որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՕՋ) շարքերը պետք է մտնեն բոլոր ստեղծված կամավորական ջոկատները: Մենք այն ժամանակ ապրում էինք դեռևս ԽՍՀՄ կազմում և բանակի ստեղծման մասին հայտարարելն ուղղակի անիմաստ և անհնարին մի բան էր, սակայն Ներքին գործերի նախարարությունն ուներ Ներքին զորքեր, որոնք, փաստորեն, զինված ներքին բանակ էին: Եվ ես հայտարարեցի, որ բոլոր այն ջոկատները, որոնք չեն ցանկանա մտնել կանոնավոր ծառայության մեջ, պետք է զինաթափվեն ու դա շատ կոշտ դիրքորոշում էր, ու առաջին ջոկատները մտան ՄՀՕՋ-ի կազմ:
Այն ժամանակ մենք դեռ չէինք կարող ստեղծել պաշտպանության նախարարություն և իմ հրամանով ստեղծվեց պաշտպանության կոմիտե (այն ժամանակ նախարարությունը և կոմիտեն նույն կարգավիճակը ունեին): Ես առաջարկեցի Վազգեն Սարգսյանին դառնալ այդ կոմիտեի նախագահ, քանի որ «Ղարաբաղ» կոմիտեում ես ղեկավարում էի ոչ միայն որպես խորհրդի ղեկավար, այլ ունեի շատ պարտականություններ, այդ թվում` ռազմական գործերն իմ ուսերին էին դրված, և արդեն ես չէի հասցնում այդ ջոկատների հարցով զբաղվել և պետք էր մեկին հանձնարարել այդ պարտականությունները: Կար երկու թեկնածու` մեկ արդեն նշեցի` Վազգեն Սարգսյանն էր, ով աչքի ընկավ Երասխավանի դեպքերից հետո, մյուսն` Աֆղանական ջոկատի հրամանատար Սմբատ Հակոբյանն էր: Որոշակի քննարկումներից հետո մենք կանգ առանք Վազգենի թեկնածության վրա, քանի որ նա առաջին հերթին իմ կողմից ընկալվում էր որպես մարդ, ով հետագայում պատասխանատվություն էր կրելու ռազմական գործողությունների կազմակերպման համար: Բայց նա հրաժարվեց իմ առաջարկից` պատճառաբանելով, որ ինքն այն ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդում պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, որը խորհրդային իշխանության կողմից ընդունվող կարգավիճակ էր, իսկ իմ ստեղծած պաշտպանության կոմիտեն լեգիտիմ չէր, այսինքն` եթե մեկին Մոսկվայում ասեիր, որ ես պաշտպանության կոմիտեի նախագահն եմ, կարող էին քեզ լուրջ չընդունել, և ես համաձայնվեցի նրա բերված փաստարկների հետ ու որոշեցի այդ պաշտոնում նշանակել Վահան Շիրխանյանին: Որոշ ժամանակ անց պաշտպանության կոմիտե եկան կադրային զինվորականներ և ստացվեց այնպես, որ սա հիմքն էր հետագայում մեր բանակը ստեղծելու համար:
Հաջորդ քայլը այն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելուց հետո կազմեց կառավարություն և արդեն ստեղծվեց լեգիտիմ պաշտպանության նախարարություն, որի առաջին նախարարը դարձավ Վազգեն Սարգսյանը: Իհարկե, այն ժամանակ դեռևս հայկական և ղարաբաղյան ջոկատներն էին կռվում Արցախյան ռազմաճակատում, որովհետև դեռ չկար կանոնավոր բանակ, և պետք է նշեմ, որ Շուշիի գրավումը լիովին ղարաբաղցիների նախաձեռնություն էր, չնայած որ բոլորս էլ կողմնակից էինք դրան: Եվ ես համարում եմ դա փայլուն հաղթանակ` հատկապես այն պատճառով, որ այն ձեռք է բերվել հենց կամավորների շնորհիվ: Շուշիին հաջորդեց Լաչինի գրավումը, որով Արցախը կապվեց Հայաստանի հետ:
Կարճատև դադարից հետո, հատկապես երբ հունիսին Ռուսաստանն Ադրբեջանին հանձնեց մեծ քանակությամբ զինամթերք, հակառակորդին հաջողվեց գրավել բավական մեծ տարածքներ և արդեն աշնանը լուրջ վտանգ էր առաջացել կորցնելու ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող Լաչինը:
-Որոշ դադարից հետո Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ հարձակում Շահումյանի շրջանի վրա, որի հետևանքով մենք կորցրեցինք այդ տարածքը, որին հաջորդեց մեծ պարտությունների շարքը: Այն ժամանակ ես արդեն վարչապետ չէի և դեռ պաշտպանության նախարար էլ չէի ու ես էլ էի ջոկատի հետ գտնվում Ղարաբաղում, և իրականում տեղեր կային, որ խուճապահար իրավիճակ էր ստեղծվել, և այդ ժամանակ էր, որ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր «Մահապարտների» ջոկատի ստեղծման մասին: Ընդհանրապես, մահապարտներով պատերազմ չեն հաղթում և դրա փայլուն օրինակն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված ճապոնացի կամիկադզեները, և ինձ վրա մեծ տպավորություն էր թողել մի դրվագ, երբ կամիկադզեներն ինքնաթիռներով գալիս էին ամերիկյան ռազմանավը ոչնչացնելու, ամերիկացիները, նստած, իրենց համար սիգար էին ծխում, և միացրած էին զենիթային թնդանոթները ու ոչ մեկը չկարողացան նավին հասնել: Վերը նշվածն ապացուցում է մի պարզ ճշմարտություն, որ անձնազոհությամբ պատերազմ չես հաղթի: Բայց, հանուն արդարության պետք է ասեմ, որ մահապարտների օգնությամբ հնարավոր եղավ մի կարճ ժամանակ ռազմաճակատը պահել:
-Այսինքն` լուրջ վտա՞նգ էր առաջացել կորցնելու Արցախը, քանի որ միայն կամավորական ջոկատների օգնությամբ պատերազմը տանուլ էինք տալու:
Ջոկատներով պատերազմելու ժամանակը անցել էր, և Մահապարտների ջոկատը վերջին ճիգն էր ջոկատների միջոցով հարցը լուծելու համար: Արդեն այն ժամանակ բանակ ստեղծելու համար հրավիրվել էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն բանակ ստեղծելու հիմնական սկզբունքները դեռևս անորոշ էին: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ առաջարկեց դառնալ պաշտպանության հարցերը կոորդինացնող պետական նախարար, այն ժամանակ կար այդպիսի մի պաշտոն, և ես համաձայնվեցի:
Լաչինում մենք խնդիր ունեինք և Վազգենը փորձեց հավաքել կամավորական ջոկատները պաշտպանությունը կազմակերպելու համար, սակայն ոչ ոք չեկավ, որից հետո միասին փորձեցինք դա անել, սակայն, կրկին ապարդյուն, որից հետո ես ասացի Վազգենին, որ պետք է մի բան փոխել, քանի որ ջոկատները արդեն չեն ենթարկվում և առաջարկեցի, որ նրա փոխարեն պաշտպանության նախարար դառնա Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն նա դեմ արտահայտվեց այդ գաղափարին: Վազգեն Սարգսյանը դուրս եկավ պաշտոնից և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խորհրդակցելուց հետո, երկուսն էլ պնդեցին, որ ես դառնամ պաշտպանության նախարարի պաշտոնակատար: Ես պաշտոնակատար էի, քանի որ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էի, և Լևոն Տեր-Պետրոսյանն այնպես ձևակերպեց, որ ես հետագայում, եթե դուրս գայի նախարարի պաշտոնից, պահպանեմ պատգամավորի մանդատը:
Պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո խնդիր առաջացավ, թե ինչպես կառուցել բանակը: Մենք, փաստորեն, ունեցանք իրար հետ միասնական բանակի երեք հատված: Առաջինը` Ղարաբաղի հատվածն էր, որը կառուցված էր մոբիլիզացիոն սկզբունքի հիման վրա, այսինքն` բոլոր տղամարդիկ որոշակի տարիքից պարտավոր էին գնալ բանակ, իսկ Հայաստան փախչողներին ոստիկանությունը հետ էր ուղարկում Արցախ: Երկրորդը` Հայաստանի կամավորական ջոկատների հիման վրա ստեղծվեց պայմանագրային հատված. շատ շուտ հասկացվեց, որ այդ մարդիկ պատրաստ են անձնազոհաբար կռվել, բայց երբ այդ պայքարը տևում է ամիսներ, տարիներ և իրենց ընտանիքներն այդ ընթացքում ցուրտ և սոված պայմաններում են ապրում, մարդիկ կոտրվում են, չեն կարողանում պայքարել: Նշանակվում է` աշխատավարձ էր պետք, և կամավորներից ով ցանկանում էր, մտնում էր բրիգադների կազմի մեջ. դրվում էին պրոֆեսիոնալ բանակի հիմքերը: Արցախյան հերոսամարտի ողջ ծանրությունը իրենց վրա վերցրեցին վերը նշված երկու հատվածները: Եվ երրորդը` Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով առաջին և երկրորդ հատվածների հետ գրեթե գործ չուներ, իմ հանձնարարականով զինակոչիկների միջոցով պետք է ստեղծեր բանակ, այսինքն` պետք է լիներ զորակոչ, երեխաներին զինկոմիսարիատները պետք է հավաքագրեին:
Այդ ամենից հետո վեճեր առաջացան, թե ինչպիսի բանակ ստեղծել` ՆԱՏՕ-ի, թե ԽՍՀՄ տիպի բանակ: Ես և Նորատ Տեր-Գրիգորյանցը կողմնակից էիք խորհրդային տիպի բանակին, քանի որ բոլոր տղամարդիկ անցել էին հենց այդ բանակի ուղին` անկախ նրանից, թե որ մոդելն է ավելի լավը և արդյոք հետագայում կբարեփոխվի բանակի կառուցվածքը, թե ոչ: Ես իմ կողմից անում էի ամեն ինչ, որպեսզի բանակի այդ հատվածը չմասնակցի ռազմական գործողություններին, որովհետև փորձ չունեին` ի տարբերություն 30-40 տարեկան բանակայինների և զոհերը կլինեին շատ ավելի: Օրինակ` Լաչինում այսպիսի դեպք եղավ. հակառակորդը հարձակվել էր, և այլ ելք չկար` պետք էր նահանջել, սակայն մի տղա զոհվեց հերոսի մահով. 20-21 տարեկան էր, գնդացիրով մոտ երկու ժամ միայնակ պահում էր դիրքերը մինչև ջոկատները հետ վերադարձան: Այսպիսի անձնազոհություն կարող են դրսևորել հիմնականում միայն 18-21 տարեկան երիտասարդները: Իհարկե, մեծ հերոսություններ էին կատարվում, սակայն կորուստների առումով վտանգավոր էին:
Մի խնդրի առջև էլ ես բախվեցի, երբ Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողություններում դադար էր առաջացել, հրամանատարներ էին գալիս ինձ մոտ, խնդրում էին ինձ, որ ինչքան հնարավոր է շուտ վերսկսեն հերթական գործողությունները, որովհետև տաքարյուն երիտասարդներ էին, և արդեն խնդիրներ էին առաջանում բանակի ներսում:
-Երբ դեռ նոր էիք նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնակատար, առկա էր լուրջ խնդիր, քանի որ գնալով ավելի էին սրվում հայկական կամավորական ջոկատների հրամանատարների և կանոնավոր բանակի սպայական կազմի միջև եղած փոխհարաբերությունները:
-Վազգեն Սարգսյանի դուրս գալը ունեցավ ֆունդամենտալ նշանակություն: Մենք կոչ արեցինք բոլոր կադրային սպաներին գալ Հայաստան` ծառայելու, և ես տեղեկանք ունեի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, որ այնտեղ ծառայում էր շուրջ 4400 հայ սպա, որոնց զգալի մասը ցանկանում էր գալ մեզ մոտ: Բայց երբ նրանք գալիս էին Հայաստան, խնդիրներ էին առաջանում ֆիդայինների հետ, քանի որ սպաները ունեին առավելություն` կազմակերպման և գիտելիքների առումով, բայց իրենք չէին մասնակցել պատերազմի` բացի աֆղանական պատերազմի մասնակիցներից, իսկ ֆիդայինները չունեին գիտել քներ, բայց ունեին մեծ փորձ: Վազգեն Սարգսյանի համար շատ դժվար էր, քանի որ նա կապված էր ֆիդայինների հետ, սակայն գիտակցում էր սպայական կազմը բերելու անհրաժեշտությունը: Տեղի ունեցավ ըմբոստություն, և նա նույնիսկ հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ և ասաց, որ Վազգեն Մանուկյանը ինձ էր հանձնել ձեզ, այսինքն` կամավորական ջոկատները, բայց ես ձեզ նորից նրան եմ վերադարձրել և դուք պետք է ենթարկվեք նրան: Այնպես որ, կարողացանք հաղթահարել նաև այդ խնդիրը:
Ի տարբերություն մեզ` ադրբեջանցիները իրենց սպայական կազմին թշնամի համարեցին և չէին օգտագործում ռազմական գործողություններում, առանց այն էլ իրենց մոտ քիչ էր սպայական կազմը, բացի այդ, իրենք իրենց նորակոչիկներին ակտիվ օգտագործում էին ռազմական գործողություններում` տալով մեծ կորուստներ, և Բաքվում զոհված երեխաների մայրերը անընդհատ ցույցեր էին անում` այնտեղ ստեղծելով լարված վիճակ: Բայց պետք է նշեմ, որ նրանք ունեին հսկայական առավելություն զինամթերքի առումով. պայմանական առումով, իրենց մոտ «խորհրդային ժառանգություն» էր մնացել 10 հազար վագոն զենք և զինամթերք, մեզ մոտ 500-ը` մոտ 20 անգամ պակաս, բայց դա չտվեց նրանց առավելություն` լավ զինվորներ չունենալու պատճառով: Այդքան զենքի առկայությունը բացատրվում էր խորհրդային պաշտպանական ստրատեգիայով, որ եթե ՆԱՏՕ-ն հարձակվի, ապա առաջին գիծը չեն պաշտպանում, այսինքն` Հայաստանը, այլ հետին գիծը, այդ պատճառով նրանք ունեին ավիացիա` մոտ 100 ռազմական ինքնաթիռ, իսկ մենք չունեինք:
Ինձ շատ են հարցնում, թե մեր հաղթանակը ինչով է պայմանավորված. առաջինը` հայերը լավ զինվոր են և դա հայտնի ճշմարտություն է: Նույնիսկ Անիի անկումից հետո Արևելքում հայ զինվորը ուներ մեծ համբավ, և բոլորը փորձում էին իրենց բանակները համալրել հենց հայերով: Եվ մեր բախտը բերել է, որ Ղարաբաղում ապրում են ղարաբաղցիներ, քանի որ իրենք ամենալավ կռվողներն են: Մյուս կարևոր գործոնը, որ մենք կռվում էինք մեր հողի համար. իհարկե, ադրբեջանցիներն ամեն գնով փորձում էին պահել Արցախը, բայց գիտակցում էին, որ այդ տարածքն ի սկզբանե իրենցը չի եղել: Երրորդը` հաղթելու ոգևորությունն էր, որը գուցե ոչ բոլորի մոտ էր ձևավորվել, սակայն առկա էր տասնյակ հազարավոր կռվող տղաների մեջ:
-Դժվա՞ր է վարել պատերազմ, երբ երկրի գլխավոր դեմքերը` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի, տեղյակ չէին կամ չէին ցանկանում տեղեկանալ Արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակին, և արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը դե՞մ էր Կապանի օպերացիային (1992թ. դեկտեմբերին հայկական զինված ուժերը գրավեցին Կապան քաղաքից ոչ հեռու գտնվող վարչականորեն Ադրբեջանի Զանգելանի շրջանին պատկանող ադրբեջանական մի քանի գյուղեր-հեղ.) և Քելբաջարը գրավելուն:
Նախ և առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հավատում, որ հնարավոր է հաղթել, որովհետև եթե հաշվի էր առնվում մեր բնակչությունը իրենց բնակչության, իրենց ֆինանսական հնարավորությունների հետ համեմատությունը, ապա թվում էր, որ հաղթել հնարավոր չէ, և եթե հնարավոր չէ, մնում էր գնալ հաշտություն, պայմանավորվել, որը կնշանակեր տարածքային և հոգեբանական զգալի կորուստներ: Երկրորդը` ես չեմ ուզում դատավոր լինել: Պատկերացնում եք, եթե պատերազմ չլիներ, ինչքան հանգիստ կարելի էր ղեկավարել` հատկապես, երբ պետք էր աշխատել դուր գալ Արևմուտքին, իսկ վերջինս պատերազմին ամբողջությամբ դեմ էր տրամադրված:
Կապանի օպերացիան ես ոչ մեկի հետ չէի համաձայնեցրել: Այն ռազմական անհրաժեշտություն էր, և դա առաջին ապացույցն էր այն բանի, որ ոչ թե մենք ենք օգնում կռվող ղարաբաղցիներին, այլ Հայաստանը նախահարձակ եղավ Կապանի լեզվակի դիմաց: Եղան զոհեր, սակայն մենք փրկեցինք տեղի բնակչությանը: Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ Գերագույն Խորհրդում, նրանք փակ նիստ գումարեցին և ուզում էին ինձ պաշտոնանկ անել:
Ինչ վերաբերում է Քելբաջարի օպերացիային, ապա Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվեցինք, որ պետք է տեղյակ պահել` նախորդ պատմությունը չկրկնելու համար: Մենք ասացինք, որ միայն ղարաբաղցիներն են լինելու այնտեղ, մենք չենք խառնվի, իհարկե, այդպես չարեցինք: Կրկին վեճեր եղան, բայց գոնե հանգիստ էինք այն առումով, որ մեծ աղմուկ հետագայում չի բարձրանա, չնայած որ` եղավ: Պետությունը դեռ լիովին ձևավորված չէր, Ղարաբաղն իր դերը ուներ, պաշտպանության նախարարությունը իր դերը, բայց այն, որ ես եղել էի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վարչապետ, ստիպում էր բոլորին քեզ հե հաշվի նստել:
-Ի՞նչ նշանակություն ունեցավ մեզ համար հաղթանակն Արցախյան հերոսամարտում:
Մենք հսկա երկիր էինք, որը օբյեկտիվ, թե մեր հիմարության կամ այլ պատճառներով կորցրել էր այդ տարածքը և մեր բնակչությունն ու մնացել էր այս փոքր հատվածը: Եվ միակն հատվածը, որը մազապուրծ էր եղել ցեղասպանությունից` Արցախն էր, և այն ոտքի է կանգնում և խնդրում է Մայր հայրենիքին օգնել իրեն պաշտպանվել: Մենք այդ հաղթանակի շնորհիվ կարողացանք 1915 թվականի ցեղասպանությունից հետո պարտվողի հոգեբանությունից դուրս գալ: Կան մարդիկ, որ ինձ ասում են` եկեք տանք Ղարաբաղը, և մենք հանգիստ ապրենք, սակայն այդ դեպքում մենք հանգիստ չենք ապրի: Դա հոգեբանական կողմն է: Մյուս կողմից` Արցախը օգտվեց ինքնորոշման իրավունքից: ԱՄՆ Նախագահ Բիլ Քլինթոնն իր ներկայացուցչին ուղարկել էր հանդիպելու ինձ և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ես ասացի, որ դուք եք մեղավոր այս ամենի մեջ. զարմացավ, թե ինչու, ես էլ ասացի` այդ դուք չէիք գոռում «Ազատություն» ռադիոյից, որ պետք է բոլոր ազգերը ինքնորոշվեն, և գյուղացի մշակը բահը գցեց մի կողմ և ասաց, որ գնում է ազատության, իսկ հիմա նրա վրա հարձակվել են, և դուք ասում եք` ինչո՞ւ է նա պաշտպանվում: Անշուշտ, Միխայիլ Գորբաչովը արթնացրեց մի բան, որը չկարողացավ կառավարել:
-Պարոն Մանուկյան, այժմ մենք ունե՞նք այն բանակը, որը երազում էիք տեսնել 23 տարի առաջ, և ի՞նչն է անհրաժեշտ առաջնահերթ բարելավել մեր բանակում:
Անկեղծ ասած` այն ժամանակ բանակը երազանք չէր, այլ անհրաժեշտություն: Երբեմն ինձ քննադատում էին, ասում էին` այսինչ զորամասը այնքան էլ լավը չէ: Ես էլ հակադարձում էի` ասելով, որ եթե մենք իդեալի հետևից գնանք, ապա չենք ունենա բանակ: Մենք պետք է ցանկացած կետում հակառակորդից երկու անգամ ուժեղ լինենք: Մոնթեն էր լավ ասում. «էհ, պարոն նախարար, մենք էշ ենք, բայց մեր բախտը բերել է, որ ադրբեջանցիները մեզնից ավելի էշ են: Այսինքն` դու պետք է ուժեղ լինես ամեն կետում, որը մեզ հաջողվեց:
Արդեն խաղաղ պայմաններում պետք է մտածել իդեալական բանակի մասին: Ես կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը լավ աշխատանք են տանում այդ ուղղությամբ, և դժվար թե ես կարողանամ ինչ-որ նոր բան մտածեl բանակի բարելավման ուղղությամբ, քանի որ դրանք ստանդարտ գործողություններ են և պետք է ուղղակի դրանք կատարվեն, և կարևոր է` դրանք կատարվում են:
- Ձեր բարեմաղթանքները հայկական հաղթանակած բանակին:
Ես մաղթում եմ, որ մեր բանակն այնպիսի մարտական պատրաստականություն ունենա, որ չներքաշվի պատերազմի մեջ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին