Սպասելն ամենահոգեմաշ գործն է, բայց մենք հենց դրանով ենք զբաղված. Ռուբեն Կարապետյան
Ճշմարիտ է՝ լավ նյութից հեղինակն ու ընթերցողը պայծառ, լուսավոր են դուրս գալիս։ Բայց հենց այս զրույցից հետո ես անպատկառություն ունեցա կռվել հանճարեղ Թումանյանի այս խոհի հետ։ Ասում էի՝ տես լավ ստեղծագործությունը մտածել է տալիս մարդուն, իսկ մտածելը տեղով մեկ սուգ է, մի մեծ հոգեհանգիստ իր բոլոր արարներով հանդերձ, էլ պայծառություն կմնա՞ դրանից հետո։ Ու այսպես մի ամբողջ օր ինձ քրքրեցի և միայն լուսադեմին գլուխս մտավ, որ մեր հանճարեղի ասածը մաքուր ճշմարտություն է, որովհետև լավ ստեղծագործությունը նախ ցավ է պատճառում քեզ, ապա քթիցդ բռնած քեզ տանում քո չիմացած ետնախորշերը ու այնտեղ էլ մի լավ ջարդում քիթումռութդ և... երբ կատարյալ արյունլվիկ ես լինում, այ հենց այդտեղ էլ գալիս է նա՝ գլխիդ տերը՝ սիրտդ, որը քեզ այդ արյունը տվել էր ոչ ամենևին մսակույտդ պարարտացնելու, այլ վրայիդ մարմնամսին մարդկային կերպ ու շնորհք հաղորդելու համար։ Այս պարունակներից մեկում ջարդուխուրդ եղած քիթումռութիդ հետ սիրտդ էլ է նվվում, իսկ ցավն արդեն շարժում է, հարայրոց. ցավը ստիպում է կառչել բոլորից, ցավը մերձավոր ու հեռավոր չի ճանաչում, ցավը ճչում է, գոռում, բացում թոքերդ, ավելի ու ավելի շատ թթվածին ուզում քեզնից։ Ուրեմն դուրս, դուրս քեզնից, որ լայն բացված թոքերիդ շունչը շնչես, որ չմեռնես այս հեղձուկից։ Ու գլխապատառ դուրս ես նետվում ապրելու՝ ձեռքիդ մեջ մի պուտ արյուն. սա արդեն վերջին՝ յոթերորդ պարունակն է, ուր դու վերջապես հանգստանում ես. ահա թե ինչ գնով է տրվում քեզ ամենահանճարեղի գտած պայծառությունը։
Հ.Գ. Իսկ այսօրվա զրույցը Դրամատիկական թատրոնի վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի հետ է։
-Ռուբեն Կարապետյան, ես ու դու ահագին ծանր օրեր ենք միասին հաղթահարել. եղել է, որ ոսպն ու յուղը դու ես բերել, կարտոֆիլը՝ ես ու միասին, ինչպես ասում են՝ ուս-ուսի տված մի հանճարեղ ճաշ ենք եփել ու ծանր օրը փառքուպատվով ճանապարհ դրել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մի «թամամ» ճաշի փող չունեցած այդ օրերին առանց փողի միանգամից երկու ֆիլմ ստեղծեցինք։ Բայց այդ «դժար» օրերին անգամ դու ինձ այսպիսի խոժոռ դեմք չես մատուցել, ինչ է պատահել, ասա, ինչո՞ւ ես տխուր։
-Էհ, Վարդ ջան...
-Այ քեզ հանճարեղ պատասխան. էհ-ը երևի մեր ամենատարողունակ բառն է, է-ն է երևի մեր էությունը, բնույթը։ Մեր լեզվի ամենաաշխատավորը թերևս, նա էլ որ գործ չանի, չկցվի մեր ստորոգյալներին ամբողջ ցեղով ենթակա ու լրացում կդառնանք, չէ՞։
-Մեծ փիլիսոփայություն կա մեր էհ-ի մեջ։ Շատ մեծ, տիեզերական...հա, իսկապես տխուր եմ՝ ընկերս գնաց՝ դերասան Անդրանիկ Հարությունյանը։ Նրան էլ ճամփեցի։ Չեմ ուզում խոսել նրա դերասանական տաղանդի մասին, բոլորը գիտեն, որ նա բացառիկ դերասան էր։ Բայց Անդրանիկը էհ...Նա ինձ համար մի ուրիշ արժեք էր, հոգու սիրուն ընկեր, միշտ տոնի կենտրոն, մարդուն զգալու, նրան սիրելու ու պատվելու աստվածային շնորհներով...
-Մի պատմություն կա, որ երբեք քեզ չեմ պատմել, բայց, ինչպես ասում են՝ ժամը հասավ։ Մի օր գնացի Անդրանիկ Հարությունյանի մոտ խնդրանքով, որ մի ֆիլմի տեքստ կարդա։ Նա առանց ավելորդ մաժորների, վարպետորեն էր մտնում նյութի խորքերը.շատ հավանում էի իրեն։ Տեքստին ծանոթանալուց հետո ուր որ է արդեն համաձայնվում էր կարդալ՝ ընդ որում վճարի մասին բառ անգամ չասելով։ Բայց որ մեր առաջին համագործակցությունն արժանապատիվ լինի նաև վճարման հարցում, միանգամից հրապարակեցի տրամադրվելիք գումարի չափը։ Այս մարդը իսկի գումար էլ չէր ակնկալում, բայց որ լսեց գումարի չափը, միանգամից տեղից վեր թռավ, ծոցատետրից հանեց քո հեռախոսահամարը, թե արի զանգենք Ռուբեն Կարապետյանին, նրա ձեռքը հիմա գործ չկա, հետո էլ նա հրաշալի կկարդա այդ տեքստը։ Եվ միանգամից հավաքեց հեռախոսահամարդ. հիշո՞ւմ ես, դու առաջին անգամ հենց նրա զանգից հետո եկար ինձ մոտ ու ձայնագրվեցիր։ Իհարկե, ես քեզ ռադիոյից գիտեի, բայց այն տարիներին մարդու հետքը կորցնելն այնքան հեշտ էր, գիտես...
-Հա, իսկապես, նրա զանգից հետո ես եկա։ Պատմածիցդ ոչ էլ զարմանում եմ, Անդրանիկը հենց այդ կերպարն էր։ Գիտես, նա քաղաքային մշակույթի կրող էր՝ վարքից մինչև արժեհամակարգ, կենսակերպ։ Մեր ընկերներից մեկը լավ էր գրել. եթե Անդրանիկ Հարությունյանը քաղաքում է, ուրեմն՝ Երևանը տեղում է։ Եվ դա հենց այդպես էր. մարդն է, մարդիկ են քաղաքը։
-Բայց, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության և նրան հաջորդած իրադարձությունների արանքում մի տեսակ կարծես ծածկվեց Անդրանիկ Հարությունյանի մահը, նրա մահվան մասին կարծես քիչ գրվեց, քիչ խոսվեց։ Սովորաբար, մտավորականի մահը մենք մի ուրիշ կերպ ենք կոծում. հենց նրա միսը կենդանության օրոք կերածներն են դուրս գալիս առաջին գիծ ու մամուլը հետին թվով հեղեղում փառաբանումներով ու աղի արտասուքով։ Ընդհանրապես տպավորություն է, որ միայն հենց էդ ողբուկականն է մեզ մոտ ընտիր ստացվում, չէ՞։Այդտեղ ենք միայն «ղոչաղ»։
-Գիտես, մի հրեշավոր ծրագիր է կարծես մտածված. մեր ժողովրդին մի մոգական ուժով ժամանակ առ ժամանակ վերադարձնել ցավի հիշողությունը, գցել ահավոր մեծ դեպրեսիայի մեջ՝ պատերազմով, երկրաշարժով, մեծ ու փոքր ահաբեկչություններով։ Մեր արյան մեջ կա Ցեղասպանության ցավի անատոմիան։ Նույնիսկ չնչին մատի ցավից դա մեր մեջ վերականգնվում է ու դառնում անընդհատ պտտվող ցավի հիշողություն, որը ամբողջ հասարակությանը գալարում է ցավերի մեջ, գցում ողբի գիրկը։ Ես կուզեի, որ մենք ազատագրվեինք դրանից։ Մեր ուղեղի, մեր հոգու այդ թմբիրը խաթարում է մեր արթուն միտքը։ Այս ողբերգության մասին ես չեմ ուզում շաբլոն ցավակցական խոսքեր ասել։ Ո՞ւմ եմ ցավակցում։ Նախ՝ ինքս ինձ եմ ցավակցում, բայց նաև ուզում եմ միանգամից փախչել մի կողմի վրա ու սառը դատել, թե հարվածը ո՞ր ուղղությամբ, որտեղի՞ց է գալիս, մտածել նոր հարվածներին դիմակայելու մասին, որովհետև եթե ես չմտածեմ դրա մասին՝ այդ հարվածը նորից եմ ուտելու։ Այս ընթացքում մենք բազմաթիվ անսպասելի հարվածներ կերանք, որի պատասխաններն անորոշ մնացին, դրա համար էլ այն կանգ չի առնում։ Ողբալու փոխարեն միգուցե այս ուղղությամբ պետք է մտածել, հոկտեմբերի 27-ի մասին նաև...
-Մանավանդ հակամարտող երկրի նյարդերն այսքան խոցելի չպիտի լինեն. չի բացառվում, որ սրանով ստուգում են մեր հասարակության դիմադրողականությունը։ Այսօր պատերազմը միայն կրակոց չէ, հազար ու մի նոր տեխնոլոգիաներ են կիրառվում երկրի նյարդերը շարքից հանելու համար ու ամենևին էլ պատահական չէ, որ սահմանների այս ցնցումները, դիվերսիան ու դեպրեսիան թև-թևի ընկած ժամանեցին։ Գաղտնիք չէ, որ գրգռվածությունը գցում է խուճապի գիրկը, իսկ խուճապի մեջ հնարավոր չէ վերահսկել բանական հոսքերը։ Կա այդպիսի տեխնոլոգիա՝ ընդամենը 5 տոկոս գցում ես հասարակության մեջ և 95-ին շարքից հանում է։ Բայց ինձ մի ուրիշ հարց է հուզում. հաշված ժամերում հասարակությանը համարյա զանգվածային փսիխոզի հասցնելու համար, որպես կանոն, պահանջվում է հոգևոր բովանդակությունից հեռացած զանգված, ահա, թե ինչու եմ այս հարցը քեզ տալիս.արդյո՞ք մեր հասարակությունն անցել է այս ռուբիկոնը։
-Աշխարհն այսօր Նեռի դրոշմի տակ է հայտնվել՝ չարի տիրույթում, ուր ամենաբարձր արժեքը տրվում է նյութին, ոչ թե մարդկային ամենանուրբ զգացողություններին ու մշակութային մեծ արժեքներին։ Իսկ հայ մարդը հենց դրանից էլ բաղկացած է՝ նուրբ զգացողություններից և մշակույթից։ Ահա թե ինչու մեզ չի ներում այս նոր նյութեղեն քաղաքակրթությունը և ինչու չի թողնում աչք բացենք պատերազմից ու աղետներից։ Եթե մեզ հանգիստ տան, մենք կարող ենք դառնալ աշխարհի մեծագույն ժողովուրդներից մեկը։ Մենք վտանգավոր ենք նրանով, որ արմատներով մեր հողի վրա ենք դեռ. սա է նրանց վախեցնում, որովհետև 100-200 տարի անց մեկ էլ՝ այս փոքրիկ ժողովուրդն իր փոքրիկ տարածքում կունենա տիեզերական այնպիսի զորություն, որ կորոշի հարյուրավոր ժողովուրդների ճակատագիրը, անգամ՝ մոլորակի բախտը։ Որովհետև սա իր էությամբ ու պոտենցիալով շատ խորը էթնոս է։
- Անկեղծ եմ ասում, եթե անցյալ տարի դու սա ասեիր, ես հաստատ ահագին լուրջ կռիվ կանեի հետդ, կասեի՝ Ռուբեն Կարապետյան, հայկական քաղաքակրթության վկան այսօրվա հայ մարդն է, իր տնտեսական, քաղաքական կացությամբ, արվեստի, գիտության հանդեպ ունեցած իր վերաբերմունքով, կարծեմ, քաղաքակրթությունն այլ բան չէ։ Բայց քանի որ մենք այսօր ընկել ենք երկրորդ ծայրահեղության մեջ և մեր ինքնագնահատականն ահագին իջել է, ուստի մենք, երևի, հենց ինքնության ճանաչման խնդիր ունենք, մեր վախերը հաղթահարելու, մեր քնած կոդերն արթնացնելու խնդիր։ Իհարկե, հին քաղաքակրթությունների հանդեպ չկա նախկին բարեհաճությունը, բայց արդյո՞ք մենք հենց ներսում չենք ուծանում. ընկածին էլ ո՞վ է խփում։
-Ես չգիտեմ այս ժողովրդի սկիզբը որտեղից է գալիս և հատկապես՝ ավարտը չգիտեմ։ Բայց լավ գիտեմ Սարոյան, հատկապես «Հայը և հայը» շատ լավ գիտեմ։ Այն էլ գիտեմ, որ ապակու աչքերով մեկը, որ նայում ես ո՛չ խելք կա, ո՛չ էլ տրամաբանություն, չէր կարող միանգամից մի ամբողջ ընտանիք գնդակահարել և ամբողջ ժողովրդին գցել այսպիսի մի ողբերգական վիճակի մեջ։ Այսպիսի բաներ արդեն հարյուր, գուցե հազարամյակներ շարունակ հենց մեզ հետ են կատարվում։ Ինչո՞ւ։ Հնագույն ժողովուրդները ինչքան էլ հոգնած կամ ծերացած լինեն, դրանք միևնույնն է վտանգավոր են այնքանով, որ գտնվում են իրենց հողի, իրենց արմատների վրա։ Ինչ ուզում է լինի, դրանք վերափոխման ու նորից ծնվելու էներգիա ունեն իրենց մեջ։ Օրինակ՝ նկատել ես, որ այգին այրվում է, բայց արմատները մնում են և մի քանի տարի հետո ուրիշ այգի է տեղում գոյանում։ Այսինքն՝ ծիրանը մնում է ծիրան, չի փոխվում ուրիշ տեսակի։ Կարող է ծառը մի քիչ ծռված լինել, բայց արմատները մնում են հաստատուն։
- Իհարկե, մի մեծ դավադրություն կա հոգևոր կյանքի հանդեպ, սա ասում են ժամանակակից քաղաքակրթության բոլոր գիտակները, բայց մարդը ստեղծագործություն է, այսինքն՝ ստեղծագործությունը մարդու ճակատագիրն է, որն, ուղղակի, նրա ձեռքից հնարավոր չէ խլել։ Մենք երբեմն, հարցերն այնպես ենք շարում, իբր դրանք մեզ հետ շատ հեռավոր կապեր ունեն, բայց հատկապես մեր փոքր երկիրը շատ հարմարավետ է ամբողջին մարդ առ մարդ մոտենալու համար։ Իմ անփոխարինելի ընկեր Սամվել Մկրտչյանն էլ գիտեր, որ այս անհոգի ժամանակներում իր թարգմանած «Ուլիսեսը» իսկի երկու մարդ էլ չի կարդալու, բայց բարձրացավ այդ գրի բարիկադների վրա ու մեռավ՝ գլխիցս երկու անգամ մեծ գիրք թողնելով ինձ, իմ առաջ փռելով գրականության մանիֆեստը։ Ու քանի որ մենք տեսել ենք նրա այս արարքը, մեր հարցերն ավելի են սրվել. նրա մահից հետո ես իրավունք չունեմ մշակույթի մարդկանց հետ զրուցել «Ախ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ, օր ու արև չտեսանք»-ի համատեքստում, դրա համար էլ որպես իմ ընկեր հենց քեզ չեմ խնայելու և հարցնում եմ. դու ինչպե՞ս ես գնահատում անկախության այս ամբողջ տարիների քո գործունեությունը, ի՞նչ ես ստեղծել դու։
-Գիտես, թատրոնն այն տեղը չի, ուր ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մարդը հենց մեկ արտիստն է։ Մանավանդ, որ դու կարող ես բարձրացնել մի ամբողջ 300 կգ ծանրություն, բայց քեզ իսկի 20 կգ-ի հնարավորություն չի տրվում։ Հենց այդ ժամանակ է, որ մկաններդ սկսում են ծերանալ, պառավել ու սկսում ես արդեն մտածել, որ դու պիտանի չես։ Ես արդեն 40 տարեկան էի. նախապատրաստվել էի ինձ համար արտիստական մեծ ճանապարհ անցնելու և հանկարծ ամեն ինչ շրջվեց՝ հեղափոխություն, հետո պատերազմ, ապա հետպատերազմյան սինդրոմն իր ողջ պարադոքսներով։ Մենք այս ամբողջ ընթացքում զբաղված էինք այս մեծ տառապանքները հաղթահարելով և մեծ պատասխանատվությամբ հաղթահարելով։ Սպասելն ամենահոգեմաշ գործն է, մենք նաև այդ գործով էինք զբաղված։ Ամեն օր ես մտածում եմ, որ ահա կերևան նոր կյանքի բողբոջները, և ես կկարողանամ իմ գաղափարները, իմ մտահղացումներն իրականություն դարձնել։
-Ե՞վ։
-Եվ քո ընկեր Ռուբեն Կարապետյանը արդեն 15 տարի է նոր դեր չի խաղացել թատրոնում։
-Ինչո՞ւ։
-Չի տրվում նոր դեր։ Ես գալիս եմ, ընդունում եմ ընթացիկ ներկայացումները և խաղում եմ միայն իմ հին դերերը։ Որպես գեղխորհրդի անդամ նոր պիեսներն եմ կարդում, ծափահարում եմ լավերին, երբեմն՝ քննադատում եմ, բայց այդ պիեսներից և ոչ մեկում արդեն 15 տարի դեր չի գտնվում ինձ համար։ Ահա քեզ ամբողջ ճշմարտությունը։ Եվ այս հավերժական թվացող սպասման մեջ միայն ես չեմ...ինչ ասեմ, չեմ էլ ուզում իմ հարազատ տան, իմ թատրոնի մասին քննադատական ճառեր ասել. դա բարոյական չէ։ Բայց հարցի վերաբերյալ այսքանը կարող եմ ասել, ոչ ավելին։
-Հասկանում եմ. մենք բոլորս պատասխանատու ենք մեր մասնագիտական տարածքում տեղի ունեցածի համար։ Բայց դու մեր այն եզակի արտիստներից ես, որին նկատեց ռուսական կինոն և հրավիրվեց նկարահանվելու հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Край» ֆիլմում ։ Ռուսներն ինչպե՞ս գտան քեզ, մի արտիստի, որին մերոնք համարյա խաղից դուրս են հայտարարել, կոպիտ ասած՝ անպետք հռչակել։
-Անկեղծ եմ ասում՝ ինձ ոչ մեկը չի ասել անպետք, հակառակը՝ օրը մի քանի անգամ կարող են ասել, որ անգամ տաղանդավոր եմ, իբր։
-Այ, սիրելիս, դե հենց մարդու ձեռուոտն այդ պարանով են կապում էլի. ասում են, դու խաղաղ քո տեղը մնա, դու տաղանդավոր ես, ինչ գործ ունես էս մանր-մունր խաղերի հետ։ Ու այդպես էս մեր տաղանդավորը մի օր էլ տեսնում է, որ պառավել, հաշմանդամ է դարձել։ Մարդուն տապալելու ամենակարճ ճանապարհը հենց նրան փառաբանելն է, չէ՞։
-Բայց ես իրավունք չունեմ գործ չանելու։ Դա հանցագործություն է։ Հանցագործություն է ինձ նման շռայլություն թույլ տալը։ Խոսքը մի թատրոնի մասին չէ։ Խոսքը նրա մասին է, եթե սա փակ է մի ուրիշ տեղ պիտի գնամ ձայնագրվեմ, նկարեմ։ Ասում ենք սովետի տարիներ, բայց ես այն ժամանակ հեռուստատեսությունում թատրոն ունեի։ Հեռուստատեսությունը հնարավորություն էր տալիս ինձ մոնո ներկայացումներ անել։ Հեռուստատեսությունը հետագայում ջնջեց, ոչնչացրեց արխիվը։ Այն այլևս չկա, որ գոնե տաս մեկին, որ ցուցադրի։ Հիմա կտայի քեզ և միգուցե դու էլ ինձ չէիր հարցնի, թե ես ինչ գործեր եմ արել անկախությունից հետո, առավել ևս՝ առաջ։
-Քիչ հետո կանդրադառնանք քո այդ շարքին, որը, ի դեպ, ես մի առանձին հետևողականությամբ էի դիտում, բայց Ուչիտելի ֆիլմի հետ կապված իմ հարցը մնաց. դու ինչպե՞ս հայտնվեցիր այդ ֆիլմում։
-Դե մարդիկ եկան, հարցազրույց արեցին, նայեցին ու ինձ ընտրեցին մի 20 թեկնածուների միջից։ Ռեժիսորն էլ ասաց՝ այ այս արտիստն է իմ ուզածը։
-Այդ ֆիլմում մի քանի էքստրիմ տեսարաններ կան, որոնք ահագին լուրջ որակներ են պահանջում դերասանից, օրինակ՝ էն արջի տեսարանը, որտեղ արջը թաթը գցում ու շալվարդ հանում է վրայիցդ։ Ես դրան ռեժիսորի աչքով նայեցի ու տեսա, որ լրիվ մաքուր, մեկ կադրով, առանց մոնտաժի ստացած կտոր էր կոնկրետ այդ տեսարանը։ Բա չվախեցա՞ր, անվտանգության ինչ երաշխիքներով գնացիր դրան։
-Այդ արջը երևի ինձնից շատ է դերեր խաղացել, համարյա պրոֆեսիոնալ դերասան է, շփվում էր ինձ հետ ինչպես իր կոլեգայի հետ։ Եվ այդ պրոֆեսիոնալ արտիստին ըստ արժանվույն էլ պահում ու փայփայում են իր սեփական բնակարանում։ Գիտեն, անգամ, թե ինչ դեսերտ է նա նախընտրում, տորթերը հետևից ման էին տալիս։ Այդպիսի պատվարժան խաղընկերոջից ի՞նչ վախ։ Այդ տեսարանը որ գրվեց, ծափահարություններով ընդունեցին ինձ ու նրան, ջերմորեն գրկախառնվեցին երկուսիս հետ։ Ես ասեմ, որ հենց առաջին նկարահանումը հենց այդ դրվագից սկսվեց։ Հենց միանգամից արջի տեսարանը նկարեցինք էլի։ Ինձ համար ամենահուզիչը գիտե՞ս որն էր. իհարկե իրենք ինձ վերաբերեցին որպես շատ մեծ դերասանի։ Ես հենց այդ օրերին առաջին անգամ իմ կյանքում զգացի՝ ինչ է արտիստ լինելը։ Եվ հարցը 5 աստղանի հյուրանոցը կամ ինձ սպասարկող մեքենա ունենալը չէր, այլ այն մարդկային սերը, որով շրջապատված էի. քո տրամադրության, առողջության հանդեպ բոլորի ընդգծված հետաքրքրությունը, հոգատարությունը։
- Ես ճիշտն ասած, ապշեցի, տեսնելով, որ այդ բավականաչափ թանկ ֆիլմի պատվիրատուն իրենց հանրային հեռուստատեսությունն է։ Իհարկե, հասկանալի է, որ աշխարհի մեկ վեցերորդը բռնած 150 միլիոնանոց երկրի հեռուստատեսության ամբիցիաները չես կարող մերինի հետ համեմատել։ Բայց եթե մեր հանրային հեռուստատեսությունն իր սուղ բյուջեից գումար է հատկացնում և գնում այդ նույն ֆիլմի մասին պատմող մեկ այլ ֆիլմ, հարկ է, որ գոնե երկու անգամ ցույց տա հարգելի հեռուստադիտողին։ Հիշո՞ւմ ես, ինչ տառապանքով նկարեցինք էդ ֆիլմը, օպերատորին շունը կծեց, կոպեկ էլ չկար, որ բժիշկներին տայինք... բայց գիշերվա մի ժամի ցույց տվեցին ու վերջացրին դրանով։
-Հիմա նորից ասեմ է՞հ։ Քո այդ ֆիլմում Ռուբեն Կարապետյանն է խաղացել, միգուցե դրա համար էլ կողպել են, ցույց չեն տալիս։ Վերջերս, չես պատկերացնի մենակության ինչ զգացում ունեմ։ Ընկերներս էլ հեռանում են, գնում են, իսկ իմ տարիքի մարդու համար այդքան հեշտ չէ նոր ընկերներ գտնել։ Այսօր ես ավելի շատ հակված եմ երիտասարդության հետ ընկերություն անել։ Ես իրենցից շատ բաներ եմ սովորում։ Մի տեղ ասացի՝ ես 20 տարեկան եմ, և դա պատահական չասվեց։ Եթե ես 20 տարեկան չլինեմ, ես իրավունք չունեմ բեմ բարձրանալու, ընդհանրապես արվեստի մեջ լինելու, հաղորդակցվելու, սիրահարվելու։ Այդ էներգիան, պիտի միշտ լինի, որ կարողանաս բեմում մտածել ու ստեղծագործել 20 տարեկանի խանդավառությամբ։ Մոռացե՞լ ես, մի օր քաղաքի մեջտեղում ինչ քեֆ սարքեցինք. Օպերայի սրճարանում պատահական քեզ տեսա ու ամբողջ բոհեմը հավաքեցինք գլխներիս՝ կիթառով, բարձրախոսներով ամբողջ քաղաքը ցնցեցինք։ Սեղանին էլ ինչ կար՝ էլի մորդ թթուն ու իմ քաշած երեք բաժակ օղին։ Երգեցինք, արտասանեցինք, պարեցինք, այ սա է քաղաքը։ Հիմա ո՞ւր է այդ քաղաքը, կարծես մարդ չկա այս քաղաքում։
- «Մարդիկ չկան, ամենից շատ մարդիկ չկան»։ Վերջերս մեքենայով անցնում եմ Աբովյան փողոցով, մեկ էլ տեսնում եմ մի հալումաշ բեռնատար փողոցը ջարդելով, դատարկ թափքի դխկդխկոցը գցած գնում է Աստաֆյանն ի վար։ Թափքին էլ դաջված՝ люди՝ մարդիկ։ Նկարել եմ, մեկ-երկու րոպեանոց լավ ֆիլմ դուրս կգա մի կադրով, վերնագիրն էլ հենց այդպես՝ «Մարդիկ չկան, ամենից շատ մարդիկ չկան»։
-Ընտիր ֆիլմ կլինի, արա։ Էն բարձրախոսները, որ դու բերեցիր ու տվեցիր մեր ձեռքը ու ձեռաց քաղաքական թատրոն սարքեցիր քաղաքի մեջտեղում, քեզնից ամեն ինչ էլ սպասելի է։ Բայց ինչ զիլ ակցիա էիր մտածել, հետո էլ ուզում էիր, որ հեռուստատեսությունից քեզ չհեռացնեին։
-Հա, հենց հաջորդ օրը Արմեն Շեկոյանն ու Լևոն Ջավախյանը մի շիշ օղի թևների տակ եկան ցավակցելու։ Մամայիս ոչ մի կերպ չկարողացա համոզել, որ նրանք հանրահայտ գրողներ են, ասաց՝ վատ շրջապատ ես ընկել դու։ Էդպես է, հենց անգործ ու անփող ես, չես էլ կարողանում հարազատ մորդ անգամ համոզել, որ առնվազն հանցագործ ու սրիկա չես։ Բայց արածներս էլ ի՞նչ էր, մի քաղաքային փոքրիկ ակցիա, կամ ավելի շուտ մի քաղաքական թատրոն՝ բաց քաղաքի տակ։ Ինչու թատրոնը միայն շենքերում է ծավալվո՞ւմ։
-Ես ինչքան մեծանում եմ, հասկանում եմ,որ ամենուր և ամեն պահի թատրոն կա։ Հետո էլ չկա մի անկյուն, որը հնարավոր չլինի բեմ դարձնել, և արտահայտել այն, ինչ ուզում ես. եթե կա ասելիք ու ճշմարտություն, ինչ վայրում ուզում ես եղիր՝ ուզում ես սիրածդ աղջկա գրկում եղիր կամ ատելի մարդու ճիրաններում։
-Մեր երկրի քաղաքական թատրոնն ինչո՞ւ մի կարգին դրամատուրգիա չունի։ Ինչո՞ւ է այսքան տափակ և զզվելի՝ նույն պառլամենտի թատրոնը կամ քաղաքական հրապարակն ընդհանրապես։
-Որովհետև կեղծիքի մեջ են։ Այդ կեղծիքն են բեմ բարձրացնեմ։ Նրանց խաղը բոլորին հոգնեցրել է։ Սցենար չունեն, մեր հայկական սերիալների պես չգիտեն, թե վաղը դրսում նստած սցենարիստը ինչ կգրի իրենց համար։ Դերասաններն էլ բավականին ապաշնորհ են և այդ ներքին խոհանոցը ցույց են տալիս իրենց բռի խաղով։ Մենք շատ հաճախ ասում ենք այս կամ այն գործը ինչու չբացահայտվեց՝ մոռանալով, որ մեր այսօրվա քաղաքական թատրոնն իր գլխի տերը չէ։ Հիմնական խաղերին տիրապետում են ընդամենը մի քանիսը, որոնք էլ դատապարտված են լռելու։
- Դու դեռ խոսում ես քաղաքական թատրոնի մասին, որն իսկի 30 տարվա կյանք էլ չի ապրել և իր համար կարող է արդարացում հորինել, որ օդիոզ դեմքերի է բեմ բարձրացրել՝ ջահել ու անփորձ է։ Բայց տես, մեր բուն թատրոնի պատմությունը, որ երկու հազար տարեկան է, Արշակունի թագավորներից սկսած, որ Հայաստան էին հրավիրում հելլենիստական մշակույթի դերասաններին, մինչև Տիգրան երկրորդ ու նրա Արտավազդ որդի, որ հույներին էին կանչում մեր թատրոնում խաղալու և այդպես գնում ենք Վենետիկ, որտեղից Պետրոս Ադամյան, Վահրամ Փափազյան ծագեց և Հայաստանի փոխարեն հասնում Թիֆլիս ու Կ.Պոլիս, ուր հայկական աշխույժ թատերական կյանք ստեղծվեց և մեզ մոտ հարցեր են ծագում։ Բա լավ, կարելի՞ է այսքան չհավատալ քեզ։ Եվ այսքանից հետո ամենևին էլ պատահական չէ, որ դրսից եկան մեր բոլոր հզոր թատերական դեմքերը՝ Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը, որին ասես, որին թողնես, համարյա բոլորը, չէ՞։
-Դա շատ լավ, բայց բարդ հարց է։ Մեզ չհավատալը հարցի մի կողմն է, որովհետև թատրոնը խաղաղություն ու հանգիստ է սիրում։ Պոլսում ինչ-որ ժամի հանգիստը թատերական կյանքն աշխուժացրեց, ստեղծվեց քաղաքային մշակույթ. թատրոնը հենց քաղաքային մշակույթ է։ Իսկ Պոլսի ամբողջ այդ թատերական մթնոլորտը հայերի ձեռքում էր. գիտես, էլ չասեմ, թե քանի թատրոն հիմնեցին։ Մխիթարյաններն էլ Վենետիկում ստեղծեցին Մերձավոր Արևելքի առաջին դրամատիկական թատրոնը, Թիֆլիսի պատմությունն էլ բոլորին է հայտնի։ Այո, ստացվել է, որ տեղում մենք չենք արտադրել և տրամաբանական է, որ հենց նրանք էլ պիտի հետագայում գային այստեղ իրենց հետ բերելով թատրոնի ավանդույթներն ու կուլտուրան, այո՛ Սիրանույշ, Ազնիվ Հրաչյա, Ադամյան և այլք։
-Չգիտեմ, սա էլ միգուցե քո արդարացումն է, բայց կարծես մենք միշտ էլ փախել ենք մեր ինքնությունից, մի տեսակ վախեցել ենք մեր տանը մենակ մնալուց, գորիսերենով ասած՝ «դբա տոն չենք»՝ դեպի տուն չենք, դեպի դուրս ենք կարծես։ Հարցը դեռ կախված է, որ պահին կուզես վերադարձի, իսկ հիմա քո հեռուստատեսային մենաթատրոնի մասին. ես մի առանձնահատուկ սևեռումով էի այդ շարքին հետապնդում։ Առաջին անգամ Չարենցի «Գիրք ճանապարհին» հայտնաբերեցի. հատկապես՝ «Պատմության քառուղիներովը», համարյա շրջեց ինձ։ Մինչև հիմա չեմ հասկանում, թե սովետի ինչին էր պետք դպրոցականին տալ Չարենցի միայն հեղափոխական պոեզիան։ Բայց սովետական մեր դպրոցը սեփական գերեզմանափորի պես սա էր Չարենցից վերցրել ։ Ինձ հետաքրքրում է, այդ գործերը չէին հետապնդվո՞ւմ վերևներից, չէին բզկտո՞ւմ առանձին կտորներ։
- Օրինակ՝ երբ «Գիրք ճանապարհին» նկարեցինք, ուղիղ մեկ տարի պահեցինք այդպես․ ինձ ասում էին՝ կրճատումներ արա։ Բայց իմ կոմպոզիցիան այնպիսի ասելիքի սահմաններում էր արդեն, որ ուղղակի հանելու տեղ չունեի, պիտի աղճատվեր։ Վերջը այդ նյութը չթողեցին եթեր, հանեցին։ Բայց «Պատմության քառուղիներովը» վերջը գնաց, առաջ տարանք՝ գնաց։ Բայց ես այսօրվա պես հիշում եմ 77-78 թվականների աղմուկը, որ առաջին անգամ կարդացի Սևակի «Եղիցի լույսը»։ Այդ մասին գիտեինք ես ու ռեժիսորը՝ Նորան, մնացածը տեղյակ չէին ՝ ինչ է գնալու պոեզիայի ժամին։ Ու մեկ էլ ես մտնում եմ «Եղիցի լույսով»։ Դեռ չէր ավարտվել հաղորդումը միանգամից զանգ ստուդիա՝ ձեզ ո՞վ է թույլ տվել, որ «Եղիցի լույսը» կարդաք։ Եվ որպես պատիժ ինձ արգելեցին ելույթ ունենալ հեռուստատեսությամբ։ Ահագին ժամանակ զրկեցին։
-Դե ուղղիչ աշխատանքային գաղութն էլ ռադիոն էր, կամ հեռուստատեսության խորդանոցը, ուր բավականին սառը պայմաններում պահում պահպանում էին այլախոհներին։ Լսի, առաջ ինչ հրաշալի բոհեմային աշխարհ էր ռադիոն ու նրա շրջակայքը։ Հիշո՞ւմ ես մարդկային ինչ հարաբերություններ էին. հացուջրի, ծխախոտի իմուքո չկար, մի շքեղ համայնք էր, իսկական էլիտա։ Իջնում էիր սրճարան ու եթե փող կար ձեռքին պիտի այդ օրն ամբողջը ծախսեիր, հյուրասիրեիր, որովհետև ոչ մի տագնապ, որ մնացած օրերին կարող ես սոված կամ անծխախոտ մնալ այդ սիրուն համայնքի հետ։ Վերջին անգամ ռադիոյի կողքով անցնելիս մի կուշտ լաց եղա. այն սիրուն հոգևոր կենտրոնից բան չմնաց, շաբա՜շ։ Բայց հենց այդ հրաշալի մթնոլորտն էր մեզ աշխատացնում, գլխակորույս աշխատում էինք, որովհետև օդը, ջուրը, ամեն ինչ ներծծված էր ստեղծագործությամբ, նույնիսկ ոստիկանները շենքի պահապան հրեշտակներ էին թվում...
-Գիտես ինչ, առաջ դու զգում էիր մի պատ, որն ուզում էիր քանդել։ Այդ պատի ետևում մենք տեսնում էինք այն ճշմարտությունը, որն ուզում էինք գտնել, շոշափել։ Հետո մենք մեզ էինք ուզում գտնել։ Մեզ թվում էր, որ այդ պատին դիպչելով մենք ուժ ենք ստանում։ Մեզ թվում էր, թե մեզնից մեր հայրենիքը խլել ու թաքցրել են պատի ետևում։ Սա միգուցե դժվար է խոսքով ձևակերպելը...
- Այս զրույցների ժամանակ մեկ-մեկ գիտես ոնց եմ բարկանում։ Օրինակ, արի ու ընթերցողին պատմի, որ մեր Ռուբենն այստեղ մի շատ լայն պաուզա վերցրեց և շատ խորը հոգոց քաշեց։ Բաներ կան, որ այո՛, խոսքով չես կառուցի. ես փորձում եմ կռահել, թե այս դեպքում ինչու չես կառուցի...
-Որովհետև դու իմ ընկերն ես, բայց շատ վատ ընկերը, մի օր չես ասում՝ վեր կենամ գնամ էս Ռուբեն Կարապետյանի մոտ, մի քիչ խելք խելքի տանք, մի անուշ «խորաթա էնենք»։ Դու ինձ համար թանկ մարդ ես։ Օրվա ընթացքում այնպիսի պահ չի լինում, որ քեզ հետ զրուցելու ցանկություն չունենամ։ Այ, որ վաղն էլ չլինեմ...
-Լավ, հոգեբանական գրոհի մի անցիր. պապս մի քսան տարի տատիս ամեն օր ահաբեկում էր, թե էրեխեքիս կանչի, հոգի եմ տալիս, վերջը տատս արդեն քրոնիկ դարձած այդ ցնցումներից շունչը մի օր փչեց, պապիս ասած՝ իր աչքը հանեց՝ մեռավ, թողնելով նրան մենակ։
-Բա որ մայրդ ասում էր ընկել ես վատ շրջապատ, ճիշտ էր էլի ասում։ /Ծիծաղում ենք/ Անկեղծ զրույց էր չէ՞ ուզածդ, տես ինչ անկեղծ եմ եղել ես այս ողջ զրույցի ընթացքում։ Դժգո՞հ ես։
-Ոչ, դժգոհ չեմ, երբ մարդն անկեղծ չէ քեզ հետ, ընդամենն ուտում է թանկ ժամանակդ։ Վերջերս ընկերներիցս մեկին ասացի՝ դու չկարողացար ինձ հետ մի օր ազնիվ խոսել և օրեցօր ավելի մենակ ու անպաշտպան ես դառնում։ Ես էլ վախենում էի խոսել իմ տառապանքների մասին և օրեցօր ավելի հիվանդ ու գոռոզ էի դառնում։ Ես շատ գոհ կլինեի, որ մի քանի տարի առաջ որևէ մեկն ինձ զգուշացներ, որ ես սարսափելի գոռոզ ու փակ մարդ եմ։ Բայց բոլորը դա լուռ էին տանում ու տարիներ անց մեծ պարտություններից ու հիվանդություններից հետո ես դա ինքնուրույն հասկացա և փորձեցի դրա դեմն առնել։ Ինչպես կռահեցիր, հիմա քո հերթն է. դու պետք է գոնե մի անգամ խոսես քո տառապանքների մասին, հավատա, դա ազատագրում է, բեռնաթափում։ Կարո՞ղ ես պատմել կյանքից այդքան վաղ ու բավականաչափ ողբերգական ձևով հեռացած կնոջդ մասին։
-Չգիտեմ, ինչու խոսել այս մասին. հարցեր կան, որոնց պատասխանը՝ լռությունն է։
- Ես երբեք այս հարցը քեզ չեմ տվել, չեմ ուզել փորփրել քո վերքը, բայց քո կերպարն ինձ միշտ ոգևորել է այս առումով, որ այդ մեծ տառապանքից դու պայծառ, լուսավոր ես դուրս եկել։ Իմ մի անձնական դժբախտությունը տարիներով գամեց ինձ անկողնուն, չէի կարողանում այնտեղից ինձ դուրս բերել, ապրել, աշխատել, հասկանո՞ւմ ես։ Դու ինչպե՞ս, ի՞նչ արժեքների հաշվին դուրս եկար այդ մեծ ողբերգությունների միջից։
- Կինս իմ կյանքի ամենալուսավոր կետերից մեկն էր, ես նրան սիրահարվեցի միանգամից և պատանու պես։ Մեր մեջ մի ներդաշնակ, գեղեցիկ սկիզբ է եղել։ Ես այնպիսի մի ընտանիք ունեի, այնպիսի մի հրաշք կին ու որդիներ, որ բոլորը երանի էին տալիս։ Երբ տղաներիս թատրոն էի տանում, Արթուրիս չէի կարողանում ընկերներիս ձեռքից պոկեմ, որ տուն բերեմ։ Շատ շքեղ երեխա էր։ Ու մի քանի տարի անց նրա հետ աներևակայելի բաներ պատահեցին... ես Արթուրի վարքի և կազմվածքի մեջ որոշակի շեղումներ նկատեցի. անտարբերություն տեսա ամեն ինչի նկատմամբ։ Երբ արդեն երկրորդ կուրսում էր, պարզվեց, որ չի կարողանալու անգամ ուսումը շարունակել։ Մայրական կողմում կար այս հիվանդությունը և տղաս ժառանգեց... Կնոջս մոտ էլ համարյա նույն կերպ արտահայտվեց։ Բայց դա հիվանդություն է, ի՞նչ կարող ես անել։ Ես այդ դուռը փակել եմ վերջնականապես և չեմ ուզում բացել, որովհետև դրանից ո՛չ ես լույս կստանամ, ո՛չ քեզ կջերմացնեմ, ո՛չ էլ որևէ միտք կարող եմ դրանով հաղորդել։ Դա մի փակ դուռ է, որն ավելի լավ է չբացել։ Ես ուզում եմ կնոջս լուսավոր կերպարը պահել իմ հոգում և մինչև այսօր էլ պահում եմ։ Ոչ մեկը չգիտի, թե կյանքն ինչ փորձությունների առաջ կկանգնեցնի իրեն։ Բայց մեկ է, ոչ մի դեպքում չպիտի կորցնել մարդկային կերպարանքը, ինչ էլ պատահի քեզ, պետք է շարունակես ապրել արժանապատիվ, մարդու նման։ Դու ինձ իզուր տվեցիր այս հարցը, և ես էլ իզուր պատասխանեցի, գիտե՞ս։
-Ռուբ, ես չեմ ափսոսում, որ քեզ տվեցի այդ ծանր հարցը. դու բարձրանում ես բեմ և Սարոյանի հերոսին ես խաղում։ Խաղում ես հասարակության համար, որ նա ազատագրվի կեղծիքից, վախերից, չգիտեմ էլ ինչ արատներից։ Բայց այս հասարակությունն առաջվանը չէ, նա մեկ ճշմարտություն անգամ չի ընդունի, եթե չտեսնի, որ դու խոսում ես ոչ միայն Սարոյանի հերոսի, այլև քո ողբերգության մասին, եթե չտեսնի, որ ես ու դու արդեն մեր արյունը թափում ենք մեր երակներից, գլուխներս ուր որ է հասցնում ենք կախված պարանին...այսինքն՝ գնում ենք անգամ ինքնաավերումի, ինքնազոհողության, չգիտեմ արդեն այլ ճանապարհ...
-Ես գիտեմ ինչ է ինքնազոհողությունը։ Ես կարող էի դրանից հետո իմ անձնական կյանքն ունենալ, բայց ես չունեցա այդ կյանքը, չունեցա երկրորդ ընտանիք։ Հիմա գիտես, երկուսով ենք ապրում Արթուրի հետ։ Նա շատ ազնիվ, ուղղակի հրաշալի մարդ է, ինձնից ու քեզնից հազար անգամ ազնիվ և աշխատասեր։
- Մի վերջին հարց. եթե իմանաս, որ քեզ մնացել է ընդամենը 1-2 ժամ, արդեն կանչվում ես Վերևից, ի՞նչ կանես քեզ հատկացված այդ կարճ ժամանակի ընթացքում։
-Այնքան սիրուն հարց է, էլ ասելու չէ. փորձեմ պատասխանել։ Երևի, նախ շնորհակալություն կհայտնեմ Տիրոջը՝ աղոթքով։ Երևի բարի, սիրուն ժպիտ կգա դեմքիս, երբ Նրան ասեմ՝ Տեր իմ, շնորհակալ եմ այն ամենի համար, որ Դու ինձ տվեցիր. կյանքն ամենամեծ պարգևն է ու Դու այսքան երկար ապրեցրիր ինձ։ Վարդ ջան, դե հիմա 67 տարեկան եմ արդեն...
-Իսկ սույն աղոթքը հնչելու է քո շուրթերից առնվազն մի կես դար հետո...
-Կարևոր չէ՝ երբ, կարևորն այն է, որ աղոթքից հետո սեղանին կհայտնվի իմ քաշած թթի հանճարեղ օղին, եթե իհարկե տարին բարեբեր լինի, ապա կկանչեմ բոլոր մոտիկներիս և հատ-հատ կխմեմ նրանց կենացը, հատ-հատ կհամբուրեմ բոլորին։ Բնականաբար, կխմեմ նաև կնոջս կենացը, որ ինձ մեծ, ահռելի մեծ սեր ու հրաշք զավակներ է պարգևել։ Հետո կգնամ ծնողներիս գերեզման, ծաղկեփունջ կդնեմ, խունկ կվառեմ, կհամբուրեմ հողը, գլուխս կդնեմ այդ սուրբ հողին ու կսպասեմ...ձայնին։
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Իրադարձային 12:39 • 25/04 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան և Երևան-Մեղրի ավտոճանապարհները Երևան-Մեղրի ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ են նաև պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը, իսկ Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
-
19:31 • 25.04.24 Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մամուլի տեսություն
-
08:43 • 26.04.24 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»