Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի տվյալներով՝ «քաղաքայինները» պատրաստ են «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի համար առաջարկել ռեկորդային գումար, եթե նա որոշի վերադառնալ Պրեմիեր լիգա:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրած 29 խաղում խփել է 36 գոլ եւ կատարել 11 արդյունավետ փոխանցում: