Մադրիդի «Ռեալի» Կրիշտիանու Ռոնալդուն խաղընկերներից ներողություն է խնդրել Իսպանիայի առաջնության 20–րդ տուրի «Կորդոբայի» հետ խաղում իր պահվածքի համար։
Հիշեցնենք, որ այդ խաղում պորտուգալացին հեռացվել էր խաղադաշտից մրցակցի ֆուտբոլիստին միտումնավոր հարվածելու համար։
Ինչպես հայտնում է Eurosport–ը՝ հղում անելով իսպանական Cuatro հեռուստաընկերությանը, Ռոնալդուն մարզման ժամանակ հավաքել է «Արքայական ակումբի» բոլոր խաղացողներին և խոստացել է, որ նման բան այլևս չի կրկնվի։
Իր արարքն աշխարհի եռակի լավագույն ֆուտբոլիստը բացատրել է անձնական կյանքում տիրող բարդ իրավիճակի հետ։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Իրինա Շեյկի հետ հարաբերությունների խզման մասին։