Մինսկի խմբի ձևաչափը փոխվելու միակ տարբերակը` որպես բանակցային կողմ ԼՂՀ-ն ներառելն է. քաղաքագետ
Մինսկի խմբի ձևաչափը փոխվելու ընդամենը մեկ տարբերակ կա` այն է, որ այնտեղ որպես բանակցային կողմ ներառվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Նա նշեց, որ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը հստակ հասցեատեր ուներ և հստակ մեղադրանք կար հնչեցված Ադրբեջանին: Ըստ նրա` դա պայմանավորված էր պատերազմի վտանգով, քանի որ մեկը շահագրգռված չէ տարածաշրջանում տեսնել այդ պատերազմը:
-Մինսկի խմբի այս վերջին հայտարարությունը կարելի՞ է ասել կոտրեց այն ավանդույթը, երբ երկու երկրները միևնույն նժարի վրա էին դրվում:
- Մինսկի խումբը` ելնելով իր միջնորդական դիրքից միշտ փորձում էր հավասար քննադատության ենթարկել երկու երկրներին, սակայն այս դեպքում ակնհայտ է, որ մեղադրանքն ուղղված էր Ադրբեջանի Հանրապետությանը, և պահանջ էր ներկայացված` վերադառնալ բանակցային պարտավորություններին: Այդ պարտավորությունները բազմիցս հնչեցվել, բարձրաձայնվել են և բոլորի համար հայտնի է, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը: Ինչ վերաբերում է Հայաստանին ուղղված հորդորին, ապա լարվածությունը թուլացնելու համար միջոցներ ձեռնարկելը այն ընդհանուր բնութագրումն է, որի պահանջը միշտ եղել է բոլոր կողմերին ուղղված: Եթե համեմատենք Մինսկի խմբի նախորդ հայտարարությունները, ապա իսկապես պետք է ֆիքսել, որ այս անգամ հստակ հասցեատեր ուներ այդ հայտարարությունը և հստակ մեղադրանք կար հնչեցված Ադրբեջանին: Ինչպես նաև ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ հանդիպումը եղել է հենց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Այսինքն` միջնորդները տեսել են, որ խնդիրը հակառակ կողմից է, սկսել են աշխատել այլ ուղղությամբ, իսկ Հայաստանի ԱԳՆ-ի հետ հանդիպում դեռևս չի եղել և դրա կարիքն այս փուլում չկար:
-Հաշվի առնելով, որ Ադրբեջանը կարողանում է անտեսել միջազգային կառույցների հորդորները և նույնիսկ քննադատում է Մինսկի խմբի գործունեությունը, որքանո՞վ կարող ենք ակնկալել, որ այս անգամ այդ հայտարարությունը տեղ կհասնի:
-Ես առանձնապես մեծ հույս չունեմ, որ Ադրբեջանը սրանից հետո խելքի կգա ու կվերադառնա կոնստրուկտիվիզմի դաշտ: Դա չի լինի հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանն ունի հստակ քաղաքական խնդիրներ նաև տարածաշրջանում լուծելու և էսկալացիան նպաստում է, որպեսզի այդ խնդիրներն ավելի արդյունավետ լուծվեն` Ադրբեջանի համար: Մի քանի տասնյակ պատճառ ունի Ադրբեջանն իրեն այդպես պահելու, և ես կարծում եմ, որ նրանք ամեն հարմար առիթը կօգտագործեն` իրավիճակը սրելու համար: Այստեղ պարզապես Ադրբեջանն ունի ճիշտ հաշվարկների խնդիր: Նրանք չեն ցանկանում այդ ամենը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, պատրաստ չեն դրան և ըստ միջազգային իրավիճակի` ռուս-արևմտյան հակամարտության սրման փուլերում կամ այլ միջազգային կարևոր իրադարձությունների ժամանակ` փորձում են առիթն օգտագործել և դարձյալ իրավիճակ սրել: Հետևաբար, ասել, որ Մինսկի խմբի հայտարարությունից հետո Ադրբեջանը կխելոքանա, դա այդպես չէ: Ավելի շատ որպես զսպող մեխանիզմ այսօր հենց հայկական կողմի դիրքորոշումն է` հատկապես ՀՀ նախագահի կողմից բարձրացված դիրքորոշումը և, բնականաբար, մեր ռազմական պոտենցիալը և պատժիչ գործողությունները, որ ժամանակ առ ժամանակ իրականացվում են։
- Ի՞նչ կասեք Ռուսաստանի դիրքորոշման մասին` հաշվի առնելով մեր սերտ հարաբերությունները:
- Ռուսաստանը, բնականաբար, փորձում է մաքուր դուրս գալ այս իրավիճակից և հարաբերությունները պահպանել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ: Այսինքն` մոտավորապես Ռուսաստանն այն դիրքորոշումն է կիսել, ինչը մինչ օրս հատուկ է եղել Մինսկի խմբի համանախագահներին, ինչը, իհարկե, չի նպաստում ընդհանուր լարվածության նվազմանը և չի բխում կամ լիարժեք չի արտացոլում հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունները: Ռուսաստանի ուղղությամբ իսկապես լուրջ աշխատանք կա տանելու դիվանագիտական մակարդակում: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի հետևողական լինի Ռուսաստանին դեպի հայամետ դիրքորոշում բերելու հարցում:
-Շատերը նշում են, որ սահմանի լարվածությունը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, և Թուրքիան հրահրում է Ադրբեջանին, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղի:
- Այդ թեզի հիմնական առաջ տանողներից մեկը ես եմ: Ես ավելի քան համոզված եմ, որ 2015 թվականի այս լարվածության հիմնական պատճառը հենց Ցեղասպանության խնդրից միջազգային հանրության ուշադրության շեղումն է, որովհետև հայկական հարցը որպես հայկական գործոն հատկապես Արևմուտքի և Թուրքիայի հարաբերություններում բավական ուժեղ զսպող մեխանիզմ է հանդիսանում` նույն Թուրքիային եվրոպական ինտեգրման խնդիրներից հեռու պահելու, տարածաշրջանում նրա ակտիվությունը կասեցնելու համար: Թուրքիան ցանկանում է ձերբազատվել այդ հարցից և շատ քայլերի է պատրաստ գնալ` միայն թե հայկական հարցը որպես քաղաքական գործոն լիկվիդացվի, բայց որևէ մեկը` թե՛ արևմուտքը և թե՛ ՀՀ-ն, չի համաձայնի նման զենքից հրաժարվել: Լավ գիտակցելով, որ հարյուրերորդ տարելիցն այն տարին է, որը կարող է նպաստել այդ գործոնի ավելի ուժեղացմանը, ավելի ազդեցիկ լինելուն, Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել: Եթե մենք տեսնենք այն հանդիպումների ինտեսիվությունը, որոնք տեղի են ունենում Թուրքիայի և Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարների մակարդակով, ապա կնկատենք, որ գոնե այս տարվա համար երկու այս պետությունները հստակ քաղաքականություն են մշակել, որն իրականացնում են համատեղ ջանքերով:
– Իսկ ի՞նչ կասեք Մինսկի խմբի ձևաչափի մասին, հնարավոր համարո՞ւմ եք որոշ փոփոխություն` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող քննադատությունները և վերջերս շրջանառության մեջ ընկած այն թեզը, թե Գերմանիան ցանկանում է փոխարինել Ֆրանսիային:
- Ես բացառում եմ, որ Մինսկի խմբի ձևաչափը կփոխվի, որովհետև այստեղ անհրաժեշտ է լինելու նաև հայկական կողմի համաձայնությունը: Ձևաչափը փոխվելու ընդամենը մեկ տարբերակ կա` այն է, որ այնտեղ որպես բանակցային կողմ ներառվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանը իսկապես տարիներ շարունակ հետևողականորեն ամեն ինչ արել է, որպեսզի Մինսկի խումբը որպես այդպիսին դադարի գոյություն ունենալուց և հարցը այլ հարթակներում քննարկվի: Ադրբեջանի նպատակը պարզ է, նրանք հասկանում են, որ Մինսկի խումբը բացի արցախյան հակամարտության կարգավորման գործից նաև յուրատեսակ ակումբ է, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրոմիությունն` ի դեմս Ֆրանսիայի, համաձայնեցնում են իրենց քաղաքականությունը տարածաշրջանում: Եվ քանի կա Մինսկի խմբի այս ինստիտուտը` ցանկացած այլ արտաքին խաղացողի ներկայությունը Հարավային Կովկասում որպես քաղաքական գործոն, ըստ էության, բացառված է, ինչը բնականաբար վնասում է Ադրբեջանի շահերին, որովհետև նրանք կոնկրետ Կովկասում ուզում են տեսնել ուժեղ դաշնակից` ի դեմս Թուրքիայի: Թուրքիայի մուտքը քաղաքական դաշտ բերելու համար էր Ադրբեջանը փորձում Մինսկի խումբը կազմաքանդել: Դա նրանց չի հաջողվել անցած տարիների ընթացքում, երբ ավելի բարենպաստ պայմաններ կային դրա համար, և համոզված եմ, որ չի հաջողվի նաև ապագայում:
-Սակայն միջազգային կառույցների արձագանքը երբեմն պայմանավորված է Ադրեբջանի հետ հարաբերություններով, իրենց շահերով, այս դեպքում Մինսկի խմբի այս կոշտ դիրքորոշման մեջ այլ միտումներ տեսնո՞ւմ եք:
- Ադրեբջանը թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար կարևոր է այնքան ժամանակ, քանի դեռ Հարավային Կովկասում կա խաղաղություն և տարածաշրջանը կանխատեսելի է: Պատերազմի վերսկսման պարագայում Ադրբեջանը որպես տնտեսական կամ քաղաքական գործընկեր իր նշանակությունը միանշանակ կկորցնի: Հետևաբար` այն պահից սկսած, երբ պատերազմի վտանգը շատ իրական է դառնում, այստեղ հավանական են դառնում նաև Ադրբեջանի դեմ քննադատություններ, ինչպես նաև ինչ-որ մեխանիզմներ կիրառելու հնարավորությունները: Մինսկի խմբի այս մոտեցումը հիմնականում պայմանավորված է պատերազմի վտանգի գիտակցումով: Որևէ մեկը շահագրգռված չէ տարածաշրջանում տեսնել այդ պատերազմը, բոլորը փորձում են կանխատեսելի Հարավային Կովկաս տեսնել և Ադրբեջանն, ըստ էության, տարիներ շարունակ այդ խաղաղությունը և կանխատեսելիությունը վաճառել է միջազգային հանրությանը` սրելով իրավիճակը մինչև պայթունավտանգի հասցնելը, իսկ այնուհետև այլ դիվիդենտների փոխարեն հրաժարվել է այդ սադրիչ քաղաքականությունից և ժամանակ առ ժամանակ այս մոտեցումները կրկնվել են: Այսօր Ադրբեջանը, ըստ էության, չկարողացավ դա վաճառել և պարտադրվեց միջնորդ երկրների կողմից հետ կանգնել այդ սադրիչ քաղաքականությունից, սակայն համոզված եմ, որ Ալիևի ընդհանուր քաղաքականությունը չի փոխվելու:
-Ըստ Ձեզ հիմա այն վիճակը չէ՞, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին հաշվի առնելով այս աննախադեպ լարվածության վիճակը:
-Ես ավելին քան համոզված եմ, որ ներկա լարվածության վիճակը հայկական զինված ուժերը շատ հանգիստ կարող են վերահսկել: Իրականում հենց այդպես էլ կա, սահմանում իրավիճակը` գտնվում է մեր գերակայության և վերահսկողության տակ: Մեծ հաշվով լայնամասշտաբ պատերազմ որպես այդպիսին չկա, սա սողացող պատերազմ է: Մենք տեսնում ենք, որ բացի պատժիչ գործողություններից Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից` կանխարգելիչ հարվածներ հասցնելու մեր իրավունքի մասին հայտարարությունը, ըստ էության, զսպող լուրջ մեխանիզմ դարձավ թե՛ Ադրբեջանի համար, որը դրանից հետո բավականին պասիվացել է սահմանում, և թե՛ միջնորդների համար, ովքեր հասկացան, որ այլևս չի կարելի ընդհանուր մոտեցում ցուցաբերել և փորձեցին Ադրբեջանին առանձին ուղերձով դիմել: Այսինքն՝ այս փուլում, եթե այս մեխանիզմները դեռ գործում են, ուրեմն ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակավրեպությունը իսկապես ակնհայտ է: Ես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին պետք է դիմել ծայրահեղ դեպքում` լայնամասշտաբ պատերազմի դեպքում, որն իմ կարծիքով այս փուլում դեռ բացառված է:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Քաղաքականություն 15:56 • 19/04 Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով Մենք շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ, և կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է...
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Իրադարձային
-
09:37 • 20.04.24 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է