Միայնակ հայրիկը վարսահարդարի դասընթացների է հաճախել դստեր վարսերը գեղեցիկ հարդարելու համար (լուսանկարներ)

19:00 • 05.02.15

Կոլորադոյում բնակվող միայնակ հայրիկը հզոր հայտ է ներկայացրել «Տարվա հայրիկ» կոչմանն արժանանալու համար:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Գրեգ Ուիքհերսթը հանդիստանում է 3-ամյա դստեր հիմնական խնամակալը նրա մորից բաժանվելուց ի վեր: Փոքրիկ աղջկա խնամքն ու հոգատարությունն ամբողջությամբ իր վրա վերցնելով` ամերիկացի հայրիկը մի խնդրի առաջ է կանգնել` ինչպես հարդարել դստեր մազերը:


IntelliTec College-ի  ներկայացուցչի հետ խորհրդակցելուց հետո նա որոշել էր դիմել կոսմետոլոգիական բաժանմունք: Ուսանողների հետ պայմանավորվելով` ամերիկացին իր բոլոր ընդմիջումներն անցկացնում էր այնտեղ` կոսմետոլոգից և վարսահարդարից դասեր վերցնելով:

 

Ամերիկացին ո'չ միայն հաջողությամբ յուրացրել է վարսահարդարման արվեստը, այլև՝ դարձել է ֆեյսբուքի հայտնություն` իր իսկ ստեղծած սանրվածքների լուսանկարները տեղադրելով սոցցանցում: 

 
 

Father of the year: Greg Wickherst was worried about being able to style the hair of his three-year-old daughter, Izzy, and so took lessons at IntelliTec College in Pueblo, Colorado

Effortless: After being tutored by a cosmetologist - a professional hair stylist - Wickherst became a natural

Voila: Wickherst said it 'blew his mind' how simple a ponytail was

Proud: The single father has now become a hit on Facebook, where he posts pictures of Izzy's hair styles

 

Միայնակ հայրիկը վարսահարդարի դասընթացների է հաճախել դստեր վարսերը գեղեցիկ հարդարելու համար (լուսանկարներ)