Քիմ Քարդաշյանը չի կողմնորոշվում՝ արդյո՞ք կցանկանար Հիսուսի հետ սելֆի անել, թե՞...
T-Mobile-ի Twitter-ի էջում իր երկրպագուների հետ հարցուպատասխանի ժամանակ Քիմ Քարդաշյանին հարցրել են՝ հայտնիներից ու՞մ հետ կցանկանար սելֆի անել: Նա «հանարավորություն» է ունեցել «ընտրել» նաև մահացած հայտնիներից:
Ամերիկահայ հեռուստաաստղն ասել է, որ այնքան էլ չի կողմոնորոշվում, բայց դա կարող էր լինել իր հանգուցյալ հայրը՝ անվանի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը, Հիսուսը կամ էլ Մերիլին Մոնրոն:
Երբ Քիմին խնդրել են երեք բառով բնութագրել իր ոճը, նա ասել է. «Սեքսի, սեքսի, լյուքս»:
Հեռուստաաստղը նաև որոշ մանրամասներ է ներկայացրել իր ընտանեկան կյանքից. նա պատմել է, որ մի անգամ աղջիկը՝ Նորթ Ուեսթը, հոր՝ երգիչ Քանյե Ուեսթի հեռախոսը գցել է զուգարանը և ջուրը քաշել:
Անցած շաբաթ Քիմը դարձել էր T-Mobile-ի գովազդային դեմքը:










