Արքայազն Ուիլյամը և Քեյթը գիտեն երկրորդ երեխայի սեռը. ԶԼՄ-ներ
Բրիտանական ԶԼՄ-ներում հայտնվել է հերթական սենսացիոն լուրը թագավորական ընտանիքի մասին. արքայազն Ուիլյամը և Քեյթն իմացել են իրենց ապագա երեխայի սեռը։ Նրանք փորձել են գաղտնի պահել այն, սակայն պալատի աշխատակիցները հայտնել են լրագրողներին, գրում է ДНИ.ru-ն։
Փոքրիկ արքայազն Ջորջը շուտով քույրիկ կունենա։ Անգլիական OK! ամսագիրը շապիկ է կազմել այդ ուրախալի լուրի առթիվ։ Շապիկի վրա դքսուհի Քեյթն է և գրված է՝ «Այո՛, աղջիկ է»։
Ապագա երեխայի սեռն իմանալուց հետո ամենաշատ հուզող հարցն այն է, թե ինչպես կանվանեն աղջկան։ Ավանդական Էլիզաբեթ և Մարիա անունների շուրջ երկար մտորումներից հետո, ծնողները որոշել են երեխային անվանակոչել արքայազնի մոր անունով։
«Դա գեղեցիկ հիշեցում կլինի հանգուցյալ արքայադուստր Դիանայի մասին»,- նշել է աղբյուրը։











