Երբ հնչեցին քաղաքական գնահատականներ, այդ պերսոնայի լամուկները սկսեցին անձնական վիրավորանքների տարափ. Է. Շարմազանով (տեսանյութ)

14:53 • 13.02.15

Չնայած Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՀ պետականության անկյունաքարային ճշմարտություններից մեկն այն է, որ վատ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ պատերազմը, բայց կա նաև աստվածաշնչյան ճշմարտություն:


ՀՀԿ խորհրդի նիստում, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, իր ելույթում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Նա նշել է, որ շատ դեպքերում ու երկար ժամանակ հենց իրենց շարքերից  չափավորության կոչեր են լսվել, որ չի կարելի երկրորդ քաղաքական ուժի և նրա ղեկավարի հասցեին կոշտ գնահատականներ հնչեցրել:


«Մենք՝ հանրապետականներս, երբեք չենք մտել անձնական վիրավորանքների դաշտ, բայց արի ու տես, երբ հնչեցվեցին քաղաքական գնահատականներ, Ձեր նշած պերսոնան՝ իր լամուկներով, միանգամից հրահանգավորված սկսեցին անձնական վիրավորանքների տարափ: Խոսքը իմ մասին չէ, այլ նաև  քաղաքական ընդդիմության մասին է և շարքային քաղաքացիների»,-նշեց ՀՀԿ խոսնակը:


Նա նշեց, որ հայ ժողովրդի նման մշակութաստեղծ ազգի համար ընդունելի չէ ու անգամ վիրավորական է, երբ նման գործիչներն են ունենում քաղաքական հավակնություններ:


«Քաղաքական հավակնությունները դեռ մի կողմ, բա բառապաշա՞րը»,- հռետորական հարց տվեց Էդուարդ Շարմազանովը՝ եզրափակելով ելույթը:

 

 

Երբ հնչեցին քաղաքական գնահատականներ, այդ պերսոնայի լամուկները սկսեցին անձնական վիրավորանքների տարափ. Է. Շարմազանով (տեսանյութ)