Վարչապետն ազատել է Ծառուկյանին Ֆիզկուլտ ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից
17:13 • 14.02.15
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից ազատել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Գագիկ Ծառուկյանին փոխարինելու է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Placeholder










