Սուտ է. Ուրիխանյանը՝ Ծառուկյանի՝ մանդատը վայր դնելու և քաղաքականությունից հեռանալու մասին

12:57 • 18.02.15

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը սուտ է որակում տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից և վայր դնում մանդատը:


«Սուտ, սուտ,-բացականչեց Տիգրան Ուրիխանյանը,-իհարկե, սա իր պատասխանի տիրույթում է, բայց ես վստահաբար  պատասխանում եմ»:


Ճշգրտող հարցին էլ, թե  Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռանո՞ւմ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»։


Նշենք, որ «Ա1 պլյուս»-ը, հղում անելով իր ԱԺ-ում շրջանառվող տեղեկություններին՝ գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից,  վայր է դնում պատգամավորական մանդատը, իսկ մանրամասները խոստացել էր հրապարակել ավելի ուշ: