Տուփեր ու փաթեթներ, որոնք բացելու ավելի ճիշտ ու հարմար ձև ունեն (լուսանկարներ)

09:05 • 19.02.15

Երբ սնունդն արդեն դրված է սեղանին, այն բացելու համար ավելի հարմար ու ճիշտ ձևերի մասին ոչ ոք չի մտածում, սակայն adme.ru-ն ներկայացնում է ուշագրավ ֆոտոշարք, որից կարելի է դասեր քաղել:

 

Սրճարանում մատուցվող շաքարավազի փաթեթը

Այն պետք է ոչ թե ծայրից բացել, այլ ավելի հեշտ է մեջտեղից՝ ամբողջ շաքարավազը դուրս կգա և դեսուդեն չի թափվի։

 

Pringles-ի տուփը
Չիփսերի դուրսբերումը խողովակաձև տուփից շատ անգամ անհաջողությամբ է ավարտվում, ինչի համար առաջարկվում է պարզապես թուղթը ոլորել և դնել դրա ներսում։

 

Սովորական չիփսերի փաթեթ

Անհրաժեշտ է մեջտեղից փոքրիկ կտրվածք տալ, որից հետո գեղեցիկ «ափսե» պատրաստել՝ ինչպես երևում է շարժանկարում։

 

Tic Tac

Դրանք հանելու համար միշտ այն լցնում են ձեռքի ափի մեջ, ինչի փոխարեն կարելի է պարզապես շրջել տուփը և հատիկ- հատիկ հանել այն՝ ինչպես լուսանկարում։

 

Բնական հյութի տուփ
Բնական հյութերի ստվարաթղթե տուփերն անհրաժեշտ է շրջել հակառակ կողմով։

 

Պահածոներ

Եթե ձեռքի տակ չկա պահածոյի բացիչ, ապա հին ավանդական փայտե կոթով բացիչները մեխանիկական շարժումներով գերազանց շրջանակ կդարձնեն երկաթե տարան։