Ջենիֆեր Փսակին հղի է և նոր պաշտոնի է նշանակվել՝ արդեն Սպիտակ տանը
ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսաքին հղի է: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Ըստ «Դոժդի» փոխանցման՝ Փսաքին լքում է իր պաշտոնը, սակայն ապրիլի մեկից նա կմիանա Սպիտակ տան թիմին: Այնտեղ նա կզբաղեցնի Բարաք Օբամայի վարչակազմի կապի գծով տնօրենի պաշտոնը:
Ինքը՝ Փսաքին, այս տեղեկությունը հաստատել է Twitter-ում համապատասխան հաղորդագրություն թողնելով: Դրանում նա հայտնել է, որ առջևում իրեն հետաքրքրական տարի է սպասվում, և ինքը կկարոտի Պետքարտուղարության իր գործընկերներին:
Օբաման այս առիթով ասել է, որ Փսաքին անփոխարինելի է, և ինքը լիովին վստահում է նրան: Associated Press-ի փոխանցմամբ՝ Օբամային տեղյակ է պահվել, որ հուլիսին Փսաքին երեխա է ունենալու, և նա խոստացել է նրա աշխատանքը կազմակերպելու ճկուն մեխանիզմներ գտնել:
Փսաքին օգնել է կազմել Օբամայի ուղերձները նրա առաջին պաշտոնավարման շրջանում: Փսաքին Օբամայի թիմի մաս է կազմել 2007՝ որպես նրա մամուլի քարտուղար:
Փսաքին Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում էր 2013-ի փետրվարից:










