Մոսկվայի բնակչուհին 62 տարեկանում լույս աշխարհ է բերել «Կլեոպատրային» (լուսանկարներ)

10:21 • 21.02.15

Մոսկվայի բնակչուհի Գալինան (ազգանունը չի նշվում), ով մայրացել է պատկառելի տարիքում, շատ յուրահատուկ անուն է ընտրել իր երեխայի համար:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, 62-ամյա կինն իր դստերն անվանակոչել է համաշխարհային պատմության ամենահայտնի կանանցից մեկի` Կլեոպատրայի պատվին:

 

Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով` փետրվարի սկզբին: Կինը, հանդիպելով լրագրողների հետ, խոստացել է, որ կվերադառնա ծննդատուն` 2-րդ երեխայի հետևից: