Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Պադերբորնի» դեմ տոնած հաղթանակի մասին (6:0):
«Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի՝ «Շախտյորի» դեմ մրցավեճից հետո մենք շատ լուրջ խաղացինք եւ հնարավորություն չտվեցինք մրցակցին: Դժվար էր խաղալ մի թիմի դեմ, որը պաշտպանվում է հինգ պաշտպաններով:
Խաղից առաջ ես ասում էի, որ «Պադերբորնը» կմնա Բունդեսլիգայում: Այժմ, ես համոզված եմ դրանում» - իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցել «AFP»-ն: