Հայկական «Շիվինի» թարխունի օղին մոսկովյան ցուցահանդեսում ոսկե մեդալի է արժանացել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 2015թ. փետրվարի 9-13-ը կայացել է «Էքսպո-2015» ցուցահանդեսը, որին մասնակցել են տասնյակ երկրների հազարից ավելի ընկերություններ:
Հայաստանից «Էքսպո-2015» ցուցահանդեսին մասնակցել են 20-ից ավելի ընկերություններ, այդ թվում՝ «ՌՈՒԿԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ն։
Ընկերության կողմից ցուցահանդեսին ներկայացված մի քանի ապրանքներից «Շիվինի» թարխունի օղին շահել է ոսկե մեդալ մրցանակը:
Բացի այդ, այն նաև դիպլոմ է ստացել՝ նորարարական ապրանք արտադրելու համար:












