Այսօր լրանում է Անդրանիկի ծննդյան 150-ամյակը, մարդ, որ ոգեշնչեց նորանկախ Հայաստանի ֆիդայիների սերնդին
Փետրվարի 25-ին լրանում է հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ, հայ ազատագրական շարժման գործում մեծագույն դեր կատարած, Հայաստանի և Բուլղարիայի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի 150- ամյակը:
Անդրանիկը, ով 1899թ. Աղբյուր Սերոբի սպանությունից հետո ընտրվեց գործող ֆիդայական խմբերի ընդհանուր առաջնորդ, «Կարին» երգի-պարի ազգային համույթի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի գնահատմամբ՝ դարձավ Արցախյան պատերազմի կամավորականների՝ Հայաստանի նորանկախ ֆիդայիների շարժման խորհրդանիշը:
«Ինչպես հետագայում պետք է Խաչիկ Դաշտենցն ասեր՝ մենք բոլորս պետք է մի օր նրանց ըմբոստ ճակատները համբուրենք»,- ավելացրեց Գագիկ Գինոսյանը:
Իսկ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանի խոսքով՝ բոլոր այն մարդկանց, որոնց համար թանկ է մեր երկրի անկախությունն ու ազատագրական պայքարը, Զորավար Անդրանիկը և մեր մյուս ֆիդայիները առաջնային կերպարներ են:
Անդրանիկի կենսագրությունից՝ Օզանյան Անդրանիկ Թորոսի, ծնվել է 25.2.1865, Շապին-Գարահիսար, մահացել է 31.8.1927, Չիկո (Սակրամենտոյի մոտ, ԱՄՆ), թաղվել է Ֆրեզնոյում (Խորհրդային միությունը չթույլատրեց նրա մարմինը տեղափոխել Խորհրդային Հայաստան), 1928-ին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, 2000-ին՝ Երևան, ամփոփված է Եռաբլուրում:
Անդրանիկի հարուստ և նաև տարբեր պատմաբանների կողմից որոշակի հակասական գնահատականների արժանացած կենսագրականից առանձնացնենք մի քանի ժամանակահատվածներ:
Անդրանիկը պատանեկան տարիներից հյուսնություն է արել, բայց տարվելով Արևմտյան Հայաստանում ծավալվող ազգային-ազատագրական շարժումներով` շուտով հյուսնի ուրագը փոխարինում է հրացանով: 1889թ. թուրք ենիչերիի սպանության մեղադրանքով ձերբակալված, սակայն բանտից փախած Անդրանիկը շուտով միանում է Աղբյուր Սերոբի խմբին և զբաղվում Արևմտյան Հայաստան զենք-զինամթերքի առաքմամբ ու ֆիդայական խմբերի զինմամբ: Արդեն իսկ ակնհայտ է, որ Անդրանիկը տաղանդավոր, ճիշտ և ժամանակին տեղանքում կողմնորոշվող զորապետ էր, որի ռազմական հանճարը չեզոքացնում էր թշնամու քանակական գերակայությունը:
1904 թ. Անդրանիկը ղեկավարեց Սասնո ապստամբությունը: 1912 թ. Անդրանիկն իր ռազմական հանճարով այս անգամ փայլում է սկսված Բալկանյան երկրորդ պատերազմից, երբ Գարեգին Նժդեհի հետ հայ կամավորական զորաջոկատ կազմեց ու նետվեց պատերազմի թուրքերի դեմ: Իր զորաջոկատով Մարիցա գետի ափին ջարդելով թուրքական մեծաքանակ բանակը` նա Բուլղարիայի կառավարության կողմից արժանացավ բարձրագույն պարգևի` «Ոսկե խաչի»:
Անդրանիկին մեծ փառք բերեց Մշո Առաքելոց վանքի կռիվը, որը փայլուն նկարագրված է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում. թե ինչպես Օսմանյան 6000-անոց բանակը չկարողացավ ընկճել Անդրանիկի 30 քաջերին, որոնք ճեղքեցին թշնամու օղակն ու հեռացան:
Գագիկ Գինոսյանը Անդրանիկի «դեպքի բացառիկությունը» ֆիդայական շարժման պատմության մեջ՝ այլ հզոր անունների կողքին, տեսնում է նրանում, որ առանց ֆիդայական շարժման հիմքում լինելու, նա եղավ Անդրանիկ: Եղավ Անդրանիկ՝ հաշվի առնելով, որ նրանից առաջ եղել են Արաբոն, Աղբյուր Սերոբը, Հրայր Դժոխքը:
«Հյուսն լինելով՝ սկզբում վերանորոգել է ֆիդայիների զենքերի խզակոթերը, բայց, ինչպես ասում են, Աստծո նախախնամությունը ոչ ոք չի կարող կանխել, և նա հետագայում պետք է դառնար հենց ամենագլխավոր դեմքը, ֆիդայական շարժման խորհրդանիշը: Ինչպես հետագայում պետք է Խաչիկ Դաշտենցն ասեր՝ մենք բոլորս պետք է մի օր նրանց ըմբոստ ճակատները համբուրենք»,-ասաց Գագիկ Գինոսյանը:
Նրա կարծիքով, եթե չլիներ ֆիդայական շարժումը, այսօր չէր լինի նաև Արցախյան ազատամարտ, չէր լինի Հայաստանի անկախություն: Գագիկ Գինոսյանը հենց Անդրանիկին է համարում այդ ըմբոստ, հրեղեն տղաների խորհրդանիշը:
Անդրադառնալով Անդրանիկ զորապետի տաղանդին՝ Գագիկ Գինոսյանը նկատեց. «Նա մասնակցեց բալկանյան պատերազմին, երբ բուլղարացիները ճակատամարտ էին մղում թուրքերի դեմ՝ թուրքական լծից ազատվելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա հայկական 7 կամավորական գնդերից առաջինի հրամանատարն է եղել, սա եզակի դեպք է, երբ ֆիդայական շարժման ղեկավարը հետագայում նաև կանոնավոր բանակ ղեկավարեց և հասավ գեներալի կոչման»:
Գագիկ Գինոսյանը Tert. am-ի հետ զրույցում ցանկություն հայտնեց, որ բոլորը հասկանան, որ Անդրանիկի 150-ամյակը հերթական ծննդյան օր չէ: «Այսպիսի լուրջ հոբելյանական տարին այսպես աննշան չպետք է լինի»,- ասաց ազատամարտիկը՝ նկատելով, որ առաջին անգամ հնարավորություն ունեինք այս տարեդարձը պետական մակարդակով նշելու :
Գագիկ Գինոսյանը պակաս կարևոր չի համարում այն հանգամանքը, որ, իր գնահատմամբ, նա Հայոց ցեղասպանությունից հետո միակ զորավարն էր, որն իր զորախմբով առաջնորդում էր գաղթականների խմբերը դեպի Արևելյան Հայաստան և եղեռնից մազապուրծ եղած մարդկանց բերում-հասցնում էր Հայաստան:
«Անդրանիկը բազմակողմանի հանճարեղ մարդ էր, ով, ցավոք, պետք է հայի ճակատագիր ունենար և իր մահկանացուն կնքեր օտար ափերում, ունենար մի քանի գերեզման»,- ավելացրեց Գագիկ Գինոսյանը:
Tert.am-ի հետ զրույցում Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանն անդրադառնալով Զորավար Անդրանիկի 150 ամյակին՝ նշեց, որ եթե ռազմագիտական տեսանկյունից դիտարկենք, ապա նրա զինվորական օպերացիաները պետք է ձախողված լինեին, սակայն նրա սրընթաց հարձակումները հաջողության էին հասնում:
«Նրա առաջին ֆիդայական գործողությունները առողջ բանականությանը հակասող գործողություններ էին, սակայն փայլուն արդյունք ունեցան»,- ասաց նա և նկատեց, որ զինվորականները միշտ թերահավատությամբ էին վերաբերվում նրա ծրագրերին:
Ըստ գրականագետ Դավիթ Գասպարյանի՝ Անդրանիկը 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի պատմության մեջ ունեցավ նույն դերը, ինչ սպարապետ Վարդան Մամիկոնյանը՝ 5-րդ դարում:
«Անդրանիկն այն հերոսներից է, որ օտար տարրերից, թշնամական տարրերից մաքրեց հայությունը, որ գաղթական հայը ապրելու տեղ ունենա: Անդրանիկը գնահատանքի տարբեր փուլերով է անցել. 1920-ական թվականներից մինչև անգամ 1960-ական թվականները բացասական հայացք է եղել նրա նկատմամբ: Հետո ամեն ինչ իր հունի մեջ ընկավ»,- ասաց նա:
1963 թվականին հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը, ում ձեռքն էր ընկել Անդրանիկի զինվոր Հակոբ Հակոբյանի (սասունցի Ծուռ Հակոյի) մեքենագիր գիրքը, Անդրանիկին անվանեց իր սերնդին անծանոթ, մեծ ու սուրբ քաջ:
«Ես անհարմար եմ զգում, ուղղակի ամաչում եմ մեծարանքի որևէ խոսք ասել Անդրանիկի հիշատակին: Այս մեծ ու սուրբ քաջի հանդեպ բոլորովին անպարտ ու անմեղ՝ ես չգիտեմ ինչու այս րոպեիս ինձ անձամբ պարտավոր ու մեղավոր եմ զգում այնքան, որ մեծարանքի ամեն խոսք ինձ թվում է սեփական հանցագործությունից հետո ուրիշի բերանով «մեղա» ասելու պես բան։ Բայց պիտի որ ասվի այդ «մեղան» և ասվի ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե ասած լինելով ձեռքերը լվանալու պիղատոսությամբ, այլ գործնականորեն ու հետևողականորեն մեր նորագույն պատմության բոլոր աղավաղումները շտկելով, բոլոր սևացումները սրբագրելով, որ հավասար է մեր կերած հացից ավազը ջոկելուն…»,-1963-ին գրում է Պարուր Սևակը և խոստովանում, որ խորհրդային գրաքննության պայմաններում ապրող իր սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտի:
Գիտակցված հավկուրությունը Սևակը համարում էր վատթարագույն անբարոյականություն, այն է, եթե հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է…
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
19:49 • 24.04.24 Նադալը հաստատել է, որ վերջին անգամ է խաղալու Մադրիդի Մասթերսում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
18:41 • 24.04.24 Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի