Օգտակար հայտնագործություններ, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը (լուսանկարներ)
Տարատեսակ գաջեթներն ու նորագույն սարքավորումներն օրեցօր հայտնվում են մեր առօրյա կյանքում` ավելի հեշտացնելով այն, որտեղ էլ գտնվենք` խոհանոցում, գրասենյակում, ննջասենյակում կամ որևէ հանրային վայրում:
Buzzfeed-ը ներկայացնում է մի շարք իրերի լուսանկարներ, որտեղ պատկերված են բավականին օգտակար հայտնագործություններ:
Աթոռ, որից կարելի է կախել բաճկոնը կամ պայուսակը

Ռադիո, որի ձայնն աշխատում է միայն այն ժամանակ, երբ վարորդն ամրացնում է ամրագոտին
Ձողիկ, որով կարելի է հանել չիփսերը
Հայելի, որն ունի հատուկ տաքացուցիչ, որի շնորհիվ այն գոլորշիով չի պատվում
Կարուձևի համար նախատեսված հավաքածու, որտեղ ասեղների միջով արդեն անցկացված են թելերը

Մաստակ, որն իր հետ փաթեթում ունի թղթի կտորների հավաքածու՝ մաստակը դրանցով փաթաթելու և դեն նետելու համար։

Խանութ Կանադայում, որը վաճառվող ապրանքատեսակի համար այնքան զեղչ է սահմանում, որքան ջերմաստիճան է դրսում։

Բենզալցակայան, որը հեշտացնում է լիցքավորումը՝ վերևից կախված լիցքավորիչներով

Մանգոյի կպչուն թղթիկ, որը ցույց է տալիս հասուն, համեղ և ուտելու պիտանի գույնը

USB ֆլեշ քարտեր, որոնք ցույց են տալիս, թե որքան ազատ կամ զբաղված տեղ կա դրանց մեջ

USB ֆլեշ քարտ, որը ստեղծված է թղթից

Մոտոցիկլավարի բաճկոն, որում ներկառուցված են արգելակման լույսեր և ցուցանշաններ

Փողկապ, որի ներքին մասը կարված է բջջայինների էկրանները մաքրելու համար նախատեսված հատուկ կտորից

Հայելիներ, որոնք ներկառուցված հեռուստացույցներ ունեն

Վահանակ սրճարանում, որով կարելի է կանչել մատուցողին կամ միանգամից խնդրել հաշիվը











