Սպիտա՞կ, թե՞ երկնագույն. զգեստ, որը «բաժանել» է համացանցը (լուսանկար)
Կարո՞ղ եք որոշել այս զգեստի գույնը՝ այն սպիտա՞կ է, թե՞ երկնագույն: Հինգշաբթի գիշերը տարօրինակ բան է տեղի ունեցել՝ այս զգեստի հայտնվելը համացանցում, այս հարցում տարբեր մարդիկ տարբեր գույն են տեսել, գրում է The Washington Post-ը:
Զգեստը գրավել է միլիոնավոր մարդկանց ուշադրությունը, հնարավոր է անգամ ողջ աշխարհում տասնյակ միլիոնների և Twitter-ում դարձել քննարկվող թիվ մեկ թեման: Բազմաթիվ աստղեր նույնպես միացել են թեմային Twitter-ում:
Խնդիրն այն է, որ մարդկանց երեք չորրորդը նշել է, որ զգեստը սպիտակ և ոսկեգույն է՝ համաձայն Buzzfeed-ի հարցման: Բայց մնացած մարդիկ ասել են, որ զգեստը, բնականաբար, երկնագույն է: Որոշներն ասել են, որ զգեստն իրականում փոխում է գույները:
Զգեստի այս ֆենոմենը սկսվել է Շոտլանդիայի Կոլոնսեյ կղզում: Զգեստը նախատեսված է եղել հարսանեկան երեկույթին հարսնացուի մոր համար: Նա նկարել է զգեստը և ուղարկել իր դստերը, ինչից հետո տարբեր մարդիկ անհամաձայնության են եկել գույնի հարցում: Այս խնդիրը վարակել է ողջ համացանցը՝ բաժանելով մարդկանց կարծիքները:











