Քարոզչական ոչ մի բլեֆ չի կարող ստվեր գցել հայ և հրեա ժողովուրդների դարավոր հարաբերությունների վրա. Վիլիամ Վայներ
Հայաստանում հրեական «Մենորա» մշակութային կենտրոնի նախագահ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Իսրայելի Կոմպոզիտորների Միության անդամ Վիլիամ Վայներ Times of Israel թերթի կայքում հրապարակվել է ադրբեջանական և թուրքական քարոզչության մասին հոդված, որը ներկայացնում ենք թարգմանաբար։
Համաշխարհային պատմությանը քիչ են հայտնի ազգերի ոգու դիմացկունության, անհողդողդության, տոկունության օրինակներ, որոնց բաժին են ընկել անթիվ տառապանքներ և զրկանքներ: Այս պատվավոր շարքում որպես խիզախության վառ օրինակներ գոյակցում են երկու հինավուրց ազգեր՝ հրեաները և հայերը, որոնք չնայած բոլոր դժվարություններին և փորձություններին, ինչ–որ հրաշքով իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն գոյատևելու, այլ նաև մաքառման իրենց ճանապարհին հարստացնելու մարդկության հոգևոր ժառանգությունը մշակույթի և գիտության նվաճումներով: Հինավուրց և ողբերգական ճակատագրի կամոք սփյուռք ունեցող այս երկու ժողովուրդների պատմական ինքնության խորքում արմատացած իրողությունը միմյանց նկատմամբ նրանց առանձնահատուկ փոխըմբռնման և հարգանքի պատճառն է: Աշխարհում ապրող ոչ մի հայ կամ հրեա չի կարող և երբեք չի էլ կարողանա մնալ անտարբեր անմեղ զոհերի մահվան և տառապանքների, 20-րդ դարում մարդկության դեմ գործված երկու հրեշավոր հանցագործությունների հանդեպ:
Իմ ծնողները և նրանց ընտանիքները անցել են տարհանման, աքսորի և համակենտրոնացման ճամբարների բոլոր արհավիրքների միջով: Ճակատագիրը նրանց բերեց Հայաստան, որտեղ ծնվել եմ ես և որտեղ ապրում եմ շուրջ 60 տարի: Ինձ համար կրկնակի ցավալի է, բայց միևնույն ժամանակ բացարձակապես պարզ է, թե ինչու են որոշակի շրջանակներում խղճուկ ջանքեր գործադրվում, վերլուծության տրամաբանության շրջանակներից դուրս գտնվող կեղծ «փաստաթղթերի» միջոցով աշխարհի հրեականության շրջանում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թշնամանք սերմանելու ուղղությամբ: Նմանատիպ միամիտ փորձերից մեկը Times of Israel լրատվամիջոցի «Իսրայել Բարուք» անունով ներկայացող բլոգերի հոդվածն է: Ենթադրաբար Լոս Անջելեսում ապրող պարոն Բարուքը իր միանշանակ հայտարարությունները հոդվածների տեսքով հրապարակելիս երբեք Հայաստան չի այցելել, ոչ մի տեղեկություն չունի հայ ժողովրդի և այս հողում հրեաների ավելի քան 2000 տարվա բնակեցման պատմության մասին: Այնուամենայնիվ զարմանալի համառությամբ նա ցուցաբերում է հայերի և Հայաստանի նախապատվությունների մասին «խորը գիտելիքներ»:
Հիմնվելով Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ հայ ուսանողների օրինակի վրա, փորձում է ակնհայտ ատելություն քարոզել հայերի և Հայաստանի նկատմամբ հրեաների շրջանում: Վերջին շրջանում նմանատիպ կասկածելի հայտարարություններով մի քանի հոդվածներ են լույս տեսել, որոնք պատկանում են թուրքական և ադրբեջանական քարոզչական թեզերի հանրահայտ խոսափող-վերլուծաբաններին, որոնց թվում է ադրբեջանական գովազդ հիշեցնող «Իսրայել Բարուքի» հոդվածը։
Գրեթե կասկած չի մնում, որ այս վերջին «վերլուծությունը» ևս 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրք-ադրբեջանական քարոզչական արհեստանոցի հերթական չստացված սադրանքն է: Այս ռազմավարությունը ցավոք նպատակաուղղված է՝ շեղելու հայերի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից և ուղղելու նրանց ռեսուրսները ցեղասպանությունը ժխտողների և ադրբեջանական նավթային եկամուտներից սնվող ու հովանավորվող հակահայկական արշավների հակազդմանը: Ցավալի է, որ անգամ որոշ քաղաքական գործիչներ Իսրայելում տուրք են տալիս այս քարոզչական խեղաթյուրումներին` գիտակցաբար կամ անգիտակցաբար դառնալով զոհ և զոհաբերելով Իսրայելի հանրային կարծիքը, Իսրայելի երկարաժամկետ շահերը նման էժանագին թուրք-ադրբեջանական համատեղ քարոզչական նախաձեռնություններին:
Վերադառնալով վերը հիշատակված հոդվածին` պետք է նշել, որ այստեղ «չստացված» բառը պետք է օգտագործել ամենալայն և համապարփակ իմաստով, քանզի վերլուծությունը իր մեջ պարունակում է անորակ լրատվության բոլոր հայտնի չափանիշները՝ բացահայտ կեղծ տեղեկատվություն, ճշմարտության թաքցնում և «Սոկրատեսը կատու է» բնույթի եզրահանգումներ: Այստեղ նա «խորամանկորեն» գեթ մեկ անգամ Հայաստանը չի հակադրում նախկինում իր գովազդած Ադրբեջանին, որպեսզի «թաքցնի» այս հոդվածի պատվիրատուների հետքը:
Կալիֆոռնիայի համալսարանի հայազգի մի քանի ուսանողները, որոնք որևէ տոկոս չեն կազմում Կալիֆոռնիայի ստվար հայ համայնքի համեմատությամբ, ինչ դիրքորոշում էլ հայտնած լինեն, աններելի է այն ներկայացնել որպես ամերիկահայ համայնքի տեսակետ այնպես, ինչպես չի կարելի Ադրբեջանի շահերն առաջ տանող որոշ հրեա լոբբիստների գործունեությունը ներկայացնել որպես հրեաների կամ Իսրայելի վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ:
Հոդվածում երկրորդ աշխարհամարտի տարիներին հայկական սփյուռքում գործող մի քանի հայ գործիչների փորձերը համագործակցելու հիտլերյան Գերմանիայի հետ ներկայացվում է որպես այդ գործիչների կողմից Հոլոքոստի սատարում: Այնինչ, այդ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրությունները, ինչպես նաև հենց ժամանակի աղբյուրները վկայում են, որ վերը նշված անհատները փորձում էին համագործակցության խողովակներ փնտրել նացիստական Գերմանիայի ներկայացուցիչների հետ պատերազմի անհաջող ելքի դեպքում (ինչպիսին կարող էր լինել Ստալինիգրադում խորհրդային զորքերի պարտությունը) ներխուժել ցանկացող Խորհրդային Հայաստանի սահմաններին կենտրոնացած թուրքական դիվիզիաների կողմից հայ ժողովրդին վերջնական բնաջնջումից փրկելու, ինչպես նաև գերության մեջ հայտնված ազգությամբ հայ խորհրդային զինվորների ճակատագրերը փրկելու նպատակով: Այս մարդիկ որևիցե կապ չեն ունեցել հրեաների ոչնչացման հետ: Խորհրդային ռազմագերիներից ի դեպ ավելի մեծ թվաքանակով լեգեոններ են ստեղծվել նաև այլ ազգություններից, մասնավորապես՝ ադրբեջանցիներից:
Հեղինակը նաև մոռանում է նշել, որ հայերը նացիզմի և ֆաշիզմի դեմ պայքարի առաջնագծում էին ինչպես խորհրդային զորքերի կազմում, այնպես էլ սփյուռքում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր: Չնայած փոքր քանակին և Հոլոքոստի իրականացման վայրերից աշխարհագրական հեռավորությանը բավական մեծ թիվ են կազմում նաև հրեաներին Հոլոքոստի տարիներին օգնության ձեռք մեկնած հայերը, որոնք ստացել են «Առաքինիների» պատվավոր կոչումը, ինչի մասին այցելուներին են հիշեցնում Երուսաղեմի Յադ Վաշեմ թանգարանի փաստաթղթերը: Իրողություններ, որոնց մասին լռում է հեղինակը:
Ինչ վերաբերվում է ժամանակակից Հայաստանին, ես ի տարբերություն քաղաքական մեքենայություններով (այդ բառի վատագույն իմաստով) զբաղվող վերը նշված պարոնների անձամբ գիտեմ այդ հիանալի երկրի և ժողովրդի մասին: Որպես Երևանում ծնված զտարյուն հրեա, որպես Հայաստանում հրեական համայնքի հիմնադիրներից մեկը, կարող եմ վստահությամբ հաստատել, որ հրեաներն այս երկրում մշտապես վայելել են իրենց նկատմամբ հայ ժողովրդի խորը հարգանքը և իշխանությունների ավելի քան բարյացակամ վերաբերմունքը:
Հայաստանում գոյություն չունի և երբեք գոյություն չեն ունեցել հակասեմիտիզմի դրսևորումներ: Հայկական ազգային գաղափարախոսությունը երբեք չի եղել ուղղված որևիցե ազգի, առավել ևս՝ հրեաների դեմ: Այստեղ ոչ մեկի մտքով չի անցել այնպիսի բնույթի կոչեր, ինչպիսին օրինակ Բաքվում 1990թ. Ազգային ճակատի կարգախոսն էր «Ադրբեջանը կծաղկի առանց հայերի և հրեաների»: Իրողություններ, որոնց մասին լռում է հեղինակը, քանի որ նախընտրում է կա՛մ գիտակցաբար լռել, կա՛մ էլ չգիտի, քանի որ նրա նման մյուս մի քանի ամենագետ հեղինակների նման, ակնհայտորեն անգամ մեկ օրով էլ Հայաստանում չի եղել:
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ: Ես ոչ մի դեպքում չեմ փորձում մեղադրել ադրբեջանական ժողովրդին հակասեմականության մեջ, հակառակը եթե իմ ազգակիցներն այդ երկրում իրենց լավ են զգում, ես միայն ողջունում եմ դա, բայց համարում եմ անբարոյական ի շահ այդ պետության քաղաքականության ապացուցել և քարոզել Հայաստանում գոյություն չունեցող հակասեմականության մասին: Համարում եմ ծայրահեղ անարժան այսպես կոչված «փորձագետների»՝ հրեական համաշխարհային հանրույթին հայ ժողովրդի դեմ տրամադրելու վարքագիծը ազգային զգացմունքների շահարկմամբ և ինչ-որ քաղաքական նպատակների հետապնդմամբ:
Իսկ ինչ վերաբերվում ADL-ի իրականացրած հարցմանը, ապա հեղինակը հերթական անգամ կեղծում է փաստերը՝ նշելով, թե իբր այս կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայտնի է, որ ADL-ը բազմիցս հանդես է եկել ժխտողական կոչերով: Բացի այդ, ներկայացված հարցումը իրականացվել է կասկածելի մեթոդաբանությամբ, իսկ նրա արդյունքները հակահայկական պրոպագանդայի կողմից օգտագործվում են ամբողջովին խեղաթյուրված և բացահայտ ընտրովի ձևով: Նախ հենց նույն հարցման արդյունքներով ավելի շատ հակահրեական պատասխաններ են ստացվել Ադրբեջանում հարցվածների կողմից, իսկ երկրորդը, լինելով հրեա ես ինքս էլ ապշեցի՝ տեսնելով, թե ADL-ի կողմից ինչպիսի պատասխաններ են ներկայացվում որպես հակասեմականության ցուցիչներ: Նմանատիպ հարցումներ եթե անցկացվեն անգամ Իսրայելում, ապա միգուցե այնտեղ ևս չեն կարողանա խուսափել հակասեմականության պիտակ ստանալուց:
Այստեղ հարց է առաջանում. ո՞ւմ է այսօր ձեռնտու նմանատիպ կեղծ թեզերի առաջ քաշումը: Պատասխանը կարծում եմ ավելի քան պարզ է: Ուստի ես կոչ եմ անում հանրությանը ժամանակ առ ժամանակ միայն պրոադրբեջանական և հակահայկական հոդվածներով, հայացքներով ներկայացող լրագրողներին, հեղինակներին, քաղաքական գործիչներին զերծ մնալու հրեաների անունից հանդես գալու և համաշխարհային հրեականությանը ևս մեկ գոյություն չունեցող հակամարտության պարտադրման փորձերից, իսկ հրեական լրատվամիջոցներին նմանատիպ միակողմ վերլուծություններին հարթակ տրամադրելուց: Իսկ իրենց «փորձագետ» համարող մասնագետներին որպես հրեան հրեայի անձամբ հրավիրում եմ այցելել Հայաստան մասնագիտական փորձի հարստացման և առավել օբյեկտիվ պատկերացում ձևավորելու նպատակով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 22:55 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
20:30 • 23.04.24 Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթարյանին
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի